
Ստամբուլում իսլամիստները հարձակվել են Radiohead խմբի երկրպագուների վրա

Ստամբուլում իսլամիստները հարձակվել են Radiohead խմբի երկրպագուների վրա այն բանի համար, որ վերջիններս իսլամական սրբազան Ռամադան ամսվա ընթացքում օգտագործել են ոգելից խմիչքներ: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Velvet Indieground խանությում: Տղամարդկանց խումբը գոռոցներով մտել է խանութ և սկսել ծեծ ու ջարդը: Ամենայն հավանականությամբ, նրանց դուրս չի եկել այն, որ Ռամադանի ամսվա ընթացքում այդտեղ խմում են գարեջուր և ռոք երաժշտություն են լսում: Նախնական տվյալներով` տուժել է մեկ մարդ:
Radiohead խումբն աևդեն մեկնաբանել է կատարվածը` իր աջակցությունն ու սերը հայտնելով Ստամբուլի երկրպագուներին:
https://www.youtube.com/watch?v=vJwznSAJKao