Պակիստանում մայրը սպանել է հղի դստերը՝ սեփական ցանկությամբ ամուսին ընտրելու համար
Պակիստանի հյուսիսարևելյան Փենջաբ նահանգում մայրը կտրել է իր 22-ամյա դստեր կոկորդը այն բանի համար, որ վերջինս ամուսնացել է սեփական ցանկությամբ, հայտնում է Gulf News-ը:
Հաղորդվում է, որ 8 ամսական հղի աղջկան մայրը մինչև սպանելը կտտանքների է ենթարկել: Դրանում նրան օգնել են կնոջ որդին և ամուսինը:
Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է այդ սպանությանն առնչություն ունեցողներին:
Նշվում է, որ աղջիկն արդեն 3 տարի ամուսնացած է եղել, սակայն նրա ընտանիքը դեմ է եղել այդ ամուսնությանը, քանի որ աղջիկը լքել էր իր տունը՝ փախչելով փեսացուի հետ:
Միայն անցած տարի Պակիստանում սպանվել է շուրջ 1100 մարդ՝ «ընտանիքի պատիվը պաշտպանելու» պատրվակով: