Բաժիններ՝

Կալիֆոռնիայում անտառային խոշոր հրդեհներ են բռնկվել

Կալիֆոռնիայի հարավում հրշեջները պայքարում են անտառային խոշոր հրդեհների դեմ, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ ստիված են եղել իրենց տները, հայտնում է BBC-ն:

Տեղի իշխանությունների խոսքով՝ հրդեհը սպառնում է Լոս Անջելեսից հյուսիս ընկած Սանտա Բարբարա շրջանի բազմաթիվ տների, իսկ ուժեղ քամին հանգեցրել է տորնադոների առաջացման:

Երեկ երեկոյան հրդեհներն արդեն ոչնչացրել են 3161 հա: Հրշեջների գնահատականների համաձայն՝ հրդեհը վերահսկողության ներքո է գտնվում այդ տարածքի մոտավորապես 45 տոկոսում:

Սանտա Բարբարայի շերիֆի գրասենյակը նախազգուշացնում է տեղացիներին պատրաստ լինել անհապաղ տարհանման: Հրդեհը սկսվել է նախօրեին:

Վերջին շրջանում ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում անսովոր շոգ եղանակ է, ինչի հետևանքով անտառային հրդեհներ են սկսվել նահանգների մեծ մասում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930