Ըստ գերատեսչության՝ նախորդ վարչակազմը նման ծրագրերի միջոցով 1,5 միլիոն միգրանտների թույլ է տվել մտնել երկիր։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառով Թուրքիայում բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր չորս օրվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 1,1 հազար ցուցարար, բախումների ընթացքում վիրավորվել է 123 ոստիկան։
Գրենլանդական հրատարակության համար գրավոր մեկնաբանության մեջ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը նշել է, որ առաջիկա այցին վերաբերվում է ամբողջ լրջությամբ, և ընդգծել է Միացյալ Նահանգների հետ համագործակցելու՝ Դանիայի ցանկությունը։
Օժանդակությունը, որը ներառում է սնունդ և դեղորայք, պետք է բաժանվի Հալեպում և Դամասկոսում։
Նա ընդունել է, որ Սերբիայի չափ երկրի համար սա ամենադժվար ճանապարհն է։
Օրերս Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մանրամասներ էր հայտնել Պուտինի հետ մարտի 13-ին կայացած հանդիպման մասին
Մարտի 23-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ավարտվել էր ԱՄՆ-ի հետ ուկրաինական պատվիրակության բանակցությունների հերթական փուլը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ուղղված նամակում 2 ամիս ժամանակ է տվել՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսելու համար:
Կեղծ ինտելեկտուալիզմը՝ որպես հասարակական կարծիքի վրա ազդելու գործիք, ստեղծում է տեսլականի և խոր իմաստի պատրանքներ։ Մատուցման վերամբարձ ձևն ու ոճը քաղաքական գործչին թույլ է տալիս մոլորեցնել միամիտ քաղաքացուն և մանիպուլյացիայի ենթարկել նրան՝ անձնական հետին մտադրությունների իրագործման նպատակով։
Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլի Պորտուգալիա-Դանիա զույգի հաղթողը պորտուգալացիներն են, որոնք ընդգրկվեցին Հայաստանի ընտրանու հետ նույն` F ենթախմբում:
Միջադեպի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Մարդասիրական օգնությունը Սիրիա ուղարկելու համար ժամանակավորապես բացվել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը։ Հայաստանի ԱԳՆ-ն համագործակցության համար շնորհակալություն էր հայտնել թուրքական կողմին։
Ստամբուլի նահանգապետարանը մարտի 26-ին կդիտարկի Ստամբուլի փոխքաղաքապետի թեկնածությունը Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում՝ ձերբակալված Էքրեմ Իմամօղլուի փոխարեն։
Ռուսաստանը բանակցություններում ներկայացնում են Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։
Եվրամիության մուտքի վիզաների ազատականացման հարցը ցավոտ թեմա է, և դժվար է ասել, թե այս ոլորտում Հայաստանը բավարարված է համագործակցությամբ։ Այսօր Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանի հարցին։
ԵՄ-ն անվտանգության ոլորտում դառնում է ավելի կարևոր գործընկեր. Պարույր Հովհաննիսյան
Իսրայելը պաղեստինյան անկլավի վրա հարձակում էր սկսել ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել
Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է այն ապահովությունն ու համապարփակ անվտանգային համակարգը, որն ունի Միությունը։
Նախագահի պաշտոնը ստանձնելիս՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հրապարակել և գաղտնազերծել ԱՄՆ հանգուցյալ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդու սպանության հետ կապված և տակավին գաղտնի պահվող փաստաթղթերը՝ Միացյալ Նահանգների 35-րդ նախագահի մահվանից ավելի քան 60 տարի անց։
Ողջ գիշեր Թուրքիայի ամենատարբեր բնակավայրերում բախումներ են եղել ընդդիմության և ոստիկանական ուժերի միջև:
Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագծին։ Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ներառվեց վաղը մեկնարկող նիստերի օրակարգ։
BBC-ն նշում է, որ Իմամօղլուի ձերբակալությունից հետո կայացած ցույցերը դարձել են երկրում ամենազանգվածայինը 2013 թվականին Գեզիի ցույցերից հետո, որոնք սկսվել էին Ստամբուլում՝ տեղի զբոսայգիներից մեկի քանդման պատճառով։
Ըստ Angus Reid վիճակագրական ինստիտուտի տվյալների՝ լիբերալներն ունեն հանրության 42%-ի վստահությունը, իսկ պահպանողականները՝ 37%-ի
Բանաձևի առաջարկված նախագծի առանցքային կետերի թվում են արցախահայության անվտանգ վերադարձի հարցը, Ադրբեջանի թշնամական հռետորաբանությունը, տարածաշրջանում կայուն խաղաղության անհրաժեշտությունը, հայ գերիների ազատումը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն ու շատ այլ հարցեր։
Գորշ գայլերի ղեկավար Դևլեթ Բահչելին կոչ է արել PKK-ին հավաքվել Մանազկերտում ու հայտարարել կառույցի լուծարման մասին։
Կասկած չունեմ, որ սա Թուրքիային տրված անբարո խոստում է, Էրդողանի պրոտեկցիայի համար վճարվող գինը։ Վստահ եմ նաև, որ «նոր Սահմանադրություն» կոչվածը չի արտացոլելու նաև ցեղասպանության խնդիրը։ Կանխել սա հնարավոր է միայն իշխանափոխությամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերություններից: Նա այս մասին խոսել է նախագահական ինքնաթիռում Outkick կայքի հիմնադիր Քլեյ Թրևիսի հետ հարցազրույցում։
Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է պատասխանել քաղաքացիների հարցերին` «5 հարց Արմեն Աշոտյանին» խորագրի ներքո:
ԱՄՆ-ն և Ռուսաստանը Սաուդյան Արաբիայում հանդիպման ժամանակ քննարկելու են Սև ծովում ռազմական գործողությունները դադարեցնելու և նրա ջրերով առևտրային փոխադրումները վերսկսելու հարցերը։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը: