Ադրբեջանական զենք փոխադրող ընկերությունը 2025 թվականին մոտ 60 թռիչք դեպի է կատարել Իսրայել. Sputnik Armenia

Զենք փոխադրող ադրբեջանական Silk Way ընկերությունը 2025 թվականին կատարել է առնվազն 57 թռիչք դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ. հաղորդում է Sputnik Armenia-ն:

Մեր հաշվարկներով՝ «Ռամոն» օդանավակայան (Էյլաթից 18 կմ հեռավորության վրա) իրականացվել է մոտ 43 բեռնատար թռիչք: Օվդա օդանավակայան է իրականացվել առնվազն վեց թռիչք, ևս ութը՝ Թել Ավիվի օդանավակայան:

Անցյալում գրեթե բոլոր զենք փոխադրող թռիչքներն ուղղվում էին դեպի Օվդա, քանի որ այնտեղ թույլատրվում էր պայթուցիկ նյութերի արտահանումը: Սակայն այս տարվա սկզբին երթուղին, հավանաբար, փոխվել է դեպի «Ռամոն», որը ևս անապատում է: Մի կողմից, չի կարելի միանշանակ ասել, որ բոլոր թռիչքները զենք կամ ռազմական ապրանքներ էին փոխադրում: Մյուս կողմից, Ադրբեջանը, հավանաբար, իր զինամթերքի մի մասը փոխանցել է Իսրայելին Գազայի պատերազմի ժամանակ:

2025 թվականի նոյեմբերին Բաքվում կայացած շքերթում Ադրբեջանը ցուցադրեց ինչպես իսրայելական զենքը, որի մատակարարումն արդեն հայտնի էր, այնպես էլ որոշ մոդելներ, որոնք առաջին անգամ ներկայացվեցին: Օրինակ՝ իսրայելական Elbit Systems ընկերության PULS մոդուլային հրթիռային համակարգերը և Rafael ընկերության Ice Breaker թևավոր հրթիռները։

Նախորդ տարիներին Silk Way-ի թռիչքների ամենաբարձր ծավալը (դեպի Օվդա օդանավակայան) դիտվել է 2020 թվականին (երբ Ադրբեջանը սկսեց 44-օրյա պատերազմը)։ Այդ ժամանակ, ըստ իսրայելական Haaretz պարբերականի, թռիչքների թիվը կազմել է 26։ Անցյալ տարի Silk Way-ի ինքնաթիռները նաև հաճախակի զենքեր են փոխադրել Թուրքիա, Չինաստան, Չեխիա, Սլովակիա, Պակիստան և Սերբիա, չնայած բոլոր թռիչքների աշխարհագրությունը սահմանափակված չէ միայն այս երկրներով։

Silk Way-ի ինքնաթիռները սկսել են թռչել նաև Հայաստանի օդային տարածքով։

Տեսանյութեր

Լրահոս