Մեծատառերով գրված «խաղաղություն» բառի ֆոնին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը իրար ձեռք են սեղմում․ Հաջիևը գրառում է արել
Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը սոցցանցում գրել է․ «Մեծատառերով գրված «խաղաղություն» բառի ֆոնին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը իրար ձեռք են սեղմում: Այն, ինչ կարող է պատահականություն թվալ, խորը խորհրդանշական իմաստ ունի:

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցում է խաղաղության խորհրդի առաջին նիստին՝ որպես հիմնադիր պետության ներկայացուցիչ: Դոնալդ Թրամփը, որպես խաղաղության խորհրդի հիմնադիր նախագահ, կրկին ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը»:



