Հունգարիան կարող է դադարեցնել Ուկրաինային գազի մատակարարումը

Հունգարիայի կառավարությունը քննարկում է Ուկրաինային էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը դադարեցնելու հարցը՝ ի պատասխան «Դրուժբայի» փակման, հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գույաշը։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումը Ուկրաինա մինչև Ռուսաստանից նավթի տարանցման վերսկսումը։ Նա ասել էր, որ սա Կիևի շանտաժի պատասխանն է, որը քաղաքական պատճառներով չի վերսկսում ռուսական նավթի տարանցումը Հունգարիա «Դրուժբա» խողովակաշարով՝ փորձելով էներգետիկ ճգնաժամ առաջացնել երկրում և ազդել ապրիլյան ընտրությունների վրա։

«Կառավարությունը դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումը Ուկրաինա և որպես հետագա պատասխան միջոց քննարկում է էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարումների դադարեցումը»,- ասել է Գույաշը կառավարության ճեպազրույցի ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728