Տուսկը Լեհաստանի քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը փետրվարի 19-ին կոչ է արել Իրանում գտնվող լեհերին անհապաղ լքել երկիրը։ Այս մասին հայտնել է լեհական Polsat հեռուստաալիքը։Վարչապետը հայտարարել է, որ Իրանին ԱՄՆ-ի հնարավոր հարվածի պայմաններում ոչ ոք չի կարող երաշխավորել տարհանման հնարավորությունը։
«Ես չեմ ցանկանում որևէ մեկին վախեցնել հնարավոր իրադարձություններով, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչի մասին եմ խոսում։ Հակամարտության հնարավորությունը միանգամայն իրական է, և մի քանի տասնյակ ժամ անց տարհանման մասին խոսք անգամ չի լինի», – նշել է Դոնալդ Տուսկը։Ա
վելի վաղ The Wall Street Journal հրատարակությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում է կենտրոնացրել իր առավել մեծ ավիացիոն հզորությունը Իրաք ներխուժումից ի վեր:
«ԱՄՆ-ն զգալի քանակությամբ լրացուցիչ կործանիչներ և ինքնաթիռներ է ուղարկում Մերձավոր Արևելք՝ ամենամեծ քանակությամբ ռազմաօդային ուժերը կուտակելով տարածաշրջանում 2003 թ. Իրաք ներխուժման ժամանակներից ի վեր», – գրել էր հրատարակությունը։
Թերթը պարզաբանում է, որ ԱՄՆ-ն տարածաշրջան է ուղարկում F-22 և F-35 կործանիչներ, ինչպես նաև կառավարման և համակարգման ինքնաթիռներ։ Բացի այդ, տարածաշրջան է ուղևորվում ԱՄՆ-ի երկրորդ ավիակիրը։
Հրատարակության իրազեկ զրուցակիցների խոսքով՝ ուժերի նման կուտակումը Վաշինգտոնին թույլ կտա մի քանի շաբաթվա ընթացքում ռազմական գործողություններ իրականացնել Իրանի դեմ։
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ հետագա գործողությունների վերաբերյալ։




