ԱՄՆ-ի իրավաբանական ընկերությունները փորձում են խուսափել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումները վիճարկող գործերին մասնակցելուց՝ վախենալով իշխանությունների հետապնդումից։ Այդ մասին տեղեկացնում է Washingon Post պարբերականը։
ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեան կարող է միջուկային նոր փորձարկում իրականացնել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է գլոբալ սպառնալիքների վերաբերյալ ամերիկյան հետախուզության տարեկան զեկույցում:
«Անհեթեթ մտքեր է Սրբազանն ասում։ Ես անձնապես նրա նկատմամբ դրական վերաբերմունք ունեմ, բայց երբ մարդիկ քաղաքական վերլուծություններ են կատարում, հաճախ հայտնվում են նման անհեթեթ իրավիճակներում։ Տեսե՛ք, թե ի՞նչ է նա ասում. նախ ասում է՝ ես համար մեկ ընդդիմադիրն եմ Գյումրիում, իսկ քանի որ ՏԻՄ ընտրությունների թեկնածու Ռուբեն Մխիթարյանն ինձ մոտ չի եկել, ուրեմն կեղծ ընդդիմադիր է։ Այսինքն, ինքն իր անձով է պայմանավորում թեկնածուի ընդդիմություն լինել կամ չլինելը։ Սա պարզունակ դատողություն է՝ առաջին հերթին քաղաքական իմաստով։ Ես չէի ուզենա, որ Սրբազանը նման բան ասեր։
ԱՄՆ-ն և Ուկրաինան Էր-Ռիադում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են բացառել ուժի կիրառումը Սև ծովում առևտրային նավերի դեմ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) պատրաստ է հարթակ դառնալ անվտանգության նոր ճարտարապետության և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար:
Համաշխարհային սպառնալիքների վերաբերյալ ԱՄՆ-ի հետախուզության տարեկան զեկույցում ասվում է, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները որևէ նշան չեն տեսնում Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքների վերսկսման վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պատճառը տնտեսական կախվածությունն է․ SOCAR-ը Թուրքիայում իրականացրել է հսկայական ներդրումներ՝ 18,5 մլրդ դոլար, իսկ ընկերության ձեռնարկությունները Թուրքիայում ապահովում են հազարավոր աշխատատեղեր։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կորցրել վստահությունը ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Մայք Ուոլցի նկատմամբ՝ չնայած Եմենում ԱՄՆ-ի ռազմական հարվածների մասին տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալին։ Այդ մասին տեղեկացնում է NBC News-ը։
Նոր գումարման Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) նախագահի պաշտոնում ընտրվել է Գյուղատնտեսության նախկին դաշնային նախարար, Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) անդամ Յուլիա Կլյոկները։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին խոստացել է աննախադեպ ներդրումներ կատարել երկրի պաշտպանության համար, եթե իր կուսակցությունը հաղթի արտահերթ ընտրություններում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իսրայելի կողմից Սիրիայի արևմտյան Դարաայի շրջանի Քույա գյուղաքաղաքի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի։ Այս մասին հայտնել է Syria TV-ն։
Սպիտակ տանը քննարկումներ են ընթանում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հնարավոր պաշտոնաթողության շուրջ, որը կապված է հութիների ուղղությամբ ԱՄՆ զինվորականների հասցրած հարվածների վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի հետ: Այս մասին գրում է POLITICO-ն։
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի անհատական առաջնությունում կիսում է 2-5-րդ տեղերը:
Լավրովը մեկնաբանում է Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունների վերջին ռաունդը
Նիկոլ Փաշինյանը քաղաքական շրջադարձ է նախապատրաստում՝ հետդարձ դեպի Մոսկվա, սակայն դա կասկածելի է. այս մասին absatz.media-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ իր ելույթում նշեց, որ Ադրբեջանը չի ստորագրում Հայաստանի հետ բանակցված փաստաթուղթը, որովհետև հայաստանյան իշխող ուժի պարտվողական քաղաքականության հետևանքով, վերջինիս քաղաքական ախորժակը զգալիորեն բացվել է:
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ռուսաստանում Ղրղզստանի դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևին համատեղության կարգով նշանակել է նաև ՀՀ-ում հանրապետության դեսպան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հավանություն է տալիս Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին և պատրաստ է օգնություն ցուցաբերելու նրանց միջև կնքված ցանկացած համաձայնագրի կատարման գործում։
Ըստ հայտարարության՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ուշադիր հետևում է իրավիճակին և կոչ է անում հարգել ժողովրդավարական սկզբունքները։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ կայացած տեխնիկական խորհրդակցությունների բովանդակությունը չի հրապարակվի։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն Էր Ռիադում անցկացրել են տեխնիկական խորհրդակցություններ և արդեն զեկույցներ են ուղարկել երկու երկրների ղեկավարություններին, սակայն բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվի, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Չեխիայի կենտրոնական մասում գտնվող Բորժինի բնակավայրի զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Կրեմլում սպանություն են անվանել ԼԺՀ-ում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս լրագրողների գնդակոծումը, որի հետևանքով նրանցից 3-ը զոհվել է, մեկը՝ ծանր վիրավորվել:
Գազայի հատվածում իսրայելական հարձակումների վերսկսման ութերորդ օրը 26 մարդ է զոհվել, վիրավորների թիվը գերազանցել է մի քանի տասնյակը։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Էր Ռիադում սկսվել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների նոր հանդիպումը։ Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ուկրաինական պատվիրակության աղբյուրին։ «Մենք նախկինի նման աշխատում ենք ամերիկացիների հետ»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը։
Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը շռայլորեն վայելող անձը լրագրողների հետ զրույցում, ի թիվս բազմաթիվ այլ ստերի, քիչ առաջ հայտարարեց, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ չէ, քանի որ իբր չկա դա մատնանշող որեւէ միջազգային զեկույց։
Գործակալության տվյալներով՝ այրվել է 16 տուն, երկու գործարան, ինը պահեստ և երկու տաճար։ Հրդեհի պատճառով տարհանվել է 3300 մարդ։ Այրվել-ոչնչացել է շուրջ 14 700 հա անտառ։ Իրավիճակը բարդացնում է ուժեղ քամին և չոր եղանակը, ինչի պատճառով հնարավոր չէ վերահսկել կրակի տարածումը։
Լեհաստանի փոխարտգործնախարար Անջեյ Շեյնան հայտնել է, որ տառապում է ալկոհոլի չարաշահումից, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Մինսկի Անկախության պալատում տեղի է ունեցել Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը, որից հետո նա կրկին ստանձնել է նախագահի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է ԲԵԼՏԱ լրատվական գործակալությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների կաբինետի նիստից հետո հեռուստաուղերձում հայտարարել է, որ Եվրոպայի անվտանգության ապահովումն առանց Թուրքիայի մասնակցության անհնար է, և դա ցույց են տվել վերջին շաբաթների թեժ բանավեճերը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։