Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի գնահատմամբ, սակայն, այս ցույցերի հետևանքով տարածաշրջանում և Հայաստանում լուրջ ազդեցություն չպետք է սպասել, բայց աշխարհաքաղաքական իրողությունները նոր զարգացումներ կբերեն տարածաշրջան։
Հունվարին Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ Կրտսերի այցից հետո ԱՄՆ նախագահը բազմիցս խոսել է միներալներով հարուստ կղզին, որն ինքնավար տարածք է Դանիայի կազմում, ամերիկյան վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին։
Հրամանագրով նաև նահանգներին արգելվում է հաշվել այն քվեաթերթիկները, որոնք ընտրական հանձնաժողովի աշխատակիցները փոստով ստանում են ընտրությունների օրվանից հետո:
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 18-ին Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր 792 պաղեստինցի է զոհվել, ևս 1663-ը՝ վիրավորվել, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։
Հութիները հաստատել են, որ ամերիկյան ավիացիան առնվազն 10 ավիահարված է հասցրել Սաադայի Ալ Սալեմ և Սահար շրջաններին, սակայն նյութական կամ մարդկային կորուստների մասին չի նշվում։
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական հարաբերությունները լարվել են Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադառնալուց հետո:
Գոլդբերգի խոսքով՝ չաթում, բացի Ուոլցից, եղել են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Թրամփը նաև Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ վստահում է իր ազգային անվտանգության թիմի բոլոր անդամներին, այդ թվում՝ Ուոլցին, չնայած տեղի ունեցածին:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը հայտարարել է, որ դրամաշնորհի համաձայնության չեղարկումը «հսկայական նվեր կլիներ Ամերիկայի թշնամիների համար»:
Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ այն պահից, երբ կողմերը փոխանակեն դրա վավերացման մասին դիվանագիտական ծանուցումներ։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Աբու Դաբիի փոխկառավարիչ, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Շեյխ Տահնուն բին Զայեդ ալ-Նահյանի՝ ԱՄՆ կատարած վերջին պաշտոնական այցի արդյունքներին։
Կրեմլը, սակայն, հայտարարել է, որ Սևծովյան համաձայնություններն ուժի մեջ չեն մտնի, եթե չվերականգնվեն ռուսական մի քանի բանկերի և միջազգային ֆինանսական համակարգի միջև կապերը։
Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ «Correio Braziliense»-ին, որը նախարար Միրզոյանը տվել էր Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում։
ԱՄՆ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Անտոնովն իր առաքելությունն ավարտել է 2024 թ. հոկտեմբերին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Անկարայում ԱՄՆ դեսպանի թեկնածու, գործարար 77-ամյա Թոմ Բարաքին: Նա մասնագիտությամբ իրավաբան է և իր կարիերան սկսել է Սաուդյան Արաբիայում։
Այս կեղծ դատավարութիւնը փորձութիւն է ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար: Արդարադատութիւնը համամարդկային սկզբունք կը լինի՞, թէ՞ զուտ գործիք հզօրների համար: Պատասխանը կ՛որոշի, թէ դատավարութեան այս ծաղրը մնում է մեկուսացուած անարդարութիւն, թէ վտանգաւոր նախադէպ ապագայի համար: Եթէ աշխարհը թոյլ է տալիս, որ յաղթողի արդարադատութիւնը յաղթանակի` դա սարսափելի նախադէպ է ստեղծում. օրէնքը պատկանում է ոչ թէ արդարներին, այլ նրանց, ովքեր ունեն աւելի մեծ բանակ եւ աւելի խորը գրպաններ:
Ես կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է վերջ տալ դրան, բայց, հնարավոր է, նրանք ժամանակ են ձգում։ Ես վստահ չեմ:
Վաշինգտոնում կայացել է Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հանդիպումը։
Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը՝ որպես ռազմավարական գործընկերներ։
Երեկ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մ. Ռուբիոն և Թուրքիայի արտգործնախարար Հ. Ֆիդանը։
Իհարկե Թրամփը կարող է փորձել խաղաղության պայմանագրի միջնորդ լինել, բայց դրա համար մի շարք հանգամանքներ կան։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը:
Համաշխարհային աթլետիկայի ասոցիացիայի նախագահ Սեբաստիան Քոուն հայտարարել է գենդերային ստուգումների ներդրման մասին բոլոր կանանց համար, ովքեր պատրաստվում են մրցել կազմակերպության հովանու ներքո: Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
Եթե Ռուսաստանի հետ զինադադարը ձախողվի, Կիևը կպահանջի ԱՄՆ-ից նոր ռազմական օգնություն։Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Երևան-Բաքու, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման ու դրա շուրջ առաջացած տարաձայնությունների, ռեգիոնալ էսկալացիայի վտանգի ֆոնին Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց կատարեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։
ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Սև ծովի վերաբերյալ պայմանավորվածությունները։ Այդ մասին հայտարարել է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Եվրամիությունը չի կարող ապասառեցնել Ռուսաստանի ակտիվները, քանի որ դրանցից ստացված եկամուտը երաշխիք է Յոթնյակի խմբի (G7) երկրների ռազմական վարկերի համար, որոնք տրվել են Ուկրաինային։ Ինչպես տեղեկացնում է «TACC»-ը, այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան՝ ելույթ ունենալով Բրյուսելի Եվրոպական քաղաքականության կենտրոնում։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։
Ես նույնիսկ չեմ զարմանա, որ «Հայաստան» դաշինքը դա կլինի, Քոչարյանի պատգամավորները դա կլինեն, չգիտեմ՝ արդեն այնտեղ ով ում բարեկամն է, վաղը քննիչ հանձնաժողով ստեղծեն՝ ով բերեց Նիկոլին, ու մեղադրանքներ ներկայացնեն Սերժ Սարգսյանին: Չեմ զարմանա, որ դա նախաձեռնեն իրենք: Բայց մի զարմանալի բան կա այստեղ. Այդ հանձնաժողովը եթե նախաձեռնվի, իրենք իրենց են հայտնաբերելու, որովհետև իրենք էլ են եղել այդ հրապարակներում: Ո՞նց է ստացվում, որ բոլոր Սերժին մերժողներն այսօր Քոչարյանի կողմնակիցներն են»: