Գերմանիան և Հնդկաստանը ընդլայնելու են համագործակցությունը արհեստական բանականության ոլորտում
Թվայնացման և արդիականացման նախարար Կարստեն Վիլդբերգերը և նրա հնդիկ գործընկեր Աշվինի Վայշնավը արհեստական բանականության մասին պայմանագիր են ստորագրել Նյու Դելիում՝ Արհեստական բանականության ազդեցության գագաթնաժողովի ժամանակ: Համաձայնագիրը վերաբերում է արդյունաբերական, էներգետիկ և գյուղատնտեսական ոլորտների նախագծերին, հաղորդում է DW-ն:
Երկու երկրներում էլ կստեղծվեն նաև կապի կետեր՝ հնդիկ ուսանողների և որակավորված աշխատողների Գերմանիա տեղափոխումը հեշտացնելու համար:
Համատեղ հայտարարության մեջ Գերմանիան և Հնդկաստանը պարտավորվել են զարգացնել արհեստական բանականությունը «ժողովրդավարական արժեքներին համապատասխան»: Վիլդբերգերը պնդել է, որ պայմանագիրը «նոր շունչ կհաղորդի» ԵՄ-ի և Հնդկաստանի միջև վերջերս կնքված ազատ առևտրի համաձայնագրին: «Սա աճի հնարավորություններ կստեղծի գերմանական ընկերությունների համար, կբազմազանեցնի արժեքային շղթաները և կամրապնդի մեր թվային ինքնիշխանությունը», – ասել է նա:



