Համացանցում տեղադրվել է բեռլինյան տաքսիներից մեկի ավտոռեգիստրատորի տեսագրությունը, որը Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառի ահաբեկչության ժամանակ անցել է այդ հատվածով, հայտնում է The Guardian-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններին։
Միանգամից 4 մարդ է մահացել Ռուսաստանի Հրեական ինքնավար մարզում անտիֆրիզ (հակասառուցիչ) խմելու հետևանքով։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությունը։
Reuters գործակալության հաղորդմամբ՝ Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառի ամբոխին վրաերթ կատարած կասկածյալը՝ Անիս Ամրին, սպանվել է այսօր Միլանում։
Նյու Յորքի կենտրոնում 33-հարկանի երկնաքերում ծագած հրդեհի հետևանքով տուժել է 24 մարդ։
Իրկուտսկում կեղծ օղու թունավորման գործի շրջանակում ձերբակալվածների թվում չկան «Բոյարիշնիկի» արտադրողներ, Interfax-ին հայտնել են Իրկուտսկի Լենինսկի շրջանային դատարանի ներկայացուցիչը։
Մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը։ Պուտինը մեծ մամուլի ասուլիս է տալիս արդեն 12-րդ անգամ։
Ավստրալիայի ոստիկանությունը կալանավորել է մի քանի կասկածյալի, որոնք մեղադրվում են Սուրբ Ծննդին Մելբուռնում մի քանի պայթյուն կազմակերպելու մեջ։
JetBlue ավիաընկերության չվերթի ուղևորներից մեկը հարձակվել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի վրա և սկսել է նրա հասցեին վիրավորական արտահայտություններ բղավել Թրամփի թոռների ներկայությամբ, հայտնում է New York Post-ը։
Գերմանիայի ոստիկանությունը 2 տղամարդու է կալանավորել Դույսբուրգ քաղաքում, որոնց կասկածում է ահաբեկչության պլանավորման մեջ, հայտնում է BBC-ն։
Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը հաջորդ տարի կպայքարի՝ կառավարությունը չորրորդ անգամ ղեկավարելու համար: Մոսկվան կցանկանար, որ Մերկելը հեռանար իշխանությունից, քանի որ, ինչպես նշում են փորձագետները, Մերկելը Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանման եվրոպական առաջամարտիկն է:
Ռուսաստանն ու Թուրքիան հավանաբար փորձելու են գործարք կնքել Սիրիայի շուրջ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում պատմում են ամերիկյան փորձագետները: Ամերիկյան պաշտոնաթող դիվանագետ, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի խոսքով, Պուտինը Սիրիայում հաջողակ խաղացող է.
Հայ-ռուսական հարաբերությունների փորձաքարերից մեկը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն է:
Nokia-ի ներկայացուցիչները նշում են, որ Apple-ը խախտել է 2011 թվականին ձեռք բերված և ստորագրված համաձայնությունը:
Վերջերս հարավկորեական ETI ընկերությունը նախագծել է նոր պատնեշներ՝ փրկելու համար մարդկանց կյանքերը և նվազեցնելու համար վարորդների և ուղևորների՝ վնասվածքներ ստանալու հավանականությունը։ Պատնեշի մետաղական սյուների արանքում տեղադրվում են պլաստիկ շրջանակներ։
Բրիտանացի դերասան Օռլանդո Բլումը եւ ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցներից մեկն են այցելել Սանտա Կլաուսի եւ նրա ուղեկցուհու կերպարով: Այսդ մասին հոսպիտալի ֆեյսբուքյան իր էջում գրել են աշխատակիցները:
Իրանի ղեկավարությունը հաստատել է Airbus Group SE ընկերության հետ 100 ինքնաթիռների մատակարարման մասին բազմամիլիարդանոց համաձայնագրի ստորագրումը:
Իտալիայի կառավարությունը արգելել է իտալական ավելի քան հազար քաղաքներում հրավառությունը:
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում ՀՀԿ խորհրդի նիստ անցկացնելու մասին հարց չի քննարկվել: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Սադամ Հուսեյնի ավագ դուստր Ռագադը CNN-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նոր պաշտոնում կառանձնանա իր նախորդներից:
Թուրքական ռազմաօդային ուժերը երկու օր անընդմեջ հարվածներ են հասցրել Հալեպի հյուսիսային գավառում գտնվող Էլ-Բաբ քաղաքի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 24 խաղաղ բնակիչ:
Թուրքիայի իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, թե երկուշաբթի օրը Արվեստի ցուցահանդեսում Ռուսաստանի դեսպանի սպանությունն իրականացրած ու տեղում սպանված ոստիկանը կապեր է ունեցել ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնավոր Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, չնայած Գյուլենը հանդես է եկել սպանությունը դատապարտող հայտարարությամբ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ամանորի նախաշեմին նվերներ է փոխանակել Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի հետ:
Հայազգի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը դեկտեմբերի 21-ից Փարիզի սպորտային պալատում սկսել է երեք բացառիկ համերգների շարքը:
Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան որոշել Է, որ այլեւս չի խաղալ կինոյում: Այս մասին նա հայտարարել Է Մոսկվայում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ՝ իր «Հարդագողի ճանապարհով» նոր կինոնկարի ռուսաստանյան պրեմիերայից առաջ, որում նա խաղացել Է գլխավոր դերը:
Հայաստանը կմարի Ռուսաստանից պաշտպանական վարկի գծով մատակարարումների շրջանակում առաջացած ԱԱՀ-ի պարտքը: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Համացանցում հրապարակվել է Մոսկվայի «Կոլոմենսկայա» մետրոյի կայարանի սպասասրահում որոտացած պայթյունի տեսագրությունը։
Բելգիայի Անդեն քաղաքում հայտնաբերվել է ՆԱՏՕ-ի գլխավոր աուդիտոր Իվա Շանդելոնի մարմինը: Այս մասին հայտնում է Sudpresse պարբերականը։
Այսօր Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է Իոսիֆ Ստալինի թոռը՝ Եվգենի Ջուգաշվիլին, հայտնում է Life-ը։