ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի կործանման վայրում որոնողափրկարարական օպերացիայի անդամները հայտնաբերել են 12 զոհի մարմին և 140 աճյունամասեր, հայտնում է Life-ը։
Դիտարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի մի քանի թեկնածություն, բայց առայժմ որոշում չի ընդունվել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ահաբեկչությունը չի դիտարկվում որպես ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի աղետի հիմնական վարկած։ Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, որը գլխավորում է ավիաաղետի հետաքննությամբ զբաղվող կառավարական հանձնաժողովը։
Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Եռլան Իդրիսովն առաջարկել է նպաստել Դոնբասում իրավիճակի կարգավորման բանակցային գործընթացին։ Ղազախ նախարարը պատրաստ է համապատասխան հարթակ տրամադրել երկխոսության համար, հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ գերատեսչության բժշկական հաստատություններից մեկը որոշվել է անվանել բժիշկ, «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, իր մարդասիրական ծրագրերով հայտնի իրավապաշտպան Ելիզավետա Գլինկայի անունով, որը մահացել էր Սոչիի շրջանում ավիաաղետի հետևանքով։
2016թ. Թուրքիայի քաղաքացիների թիվը, որոնք ապաստան են հայցում Գերմանիայից, եռակի ավելացել է՝ համեմատած անցած տարվա հետ։
Ադլերի լողափի վեբ-տեսախցիկների նկարահանած լույսի բռնկումը Սև ծովի երկնքում առնչություն չունի ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի կործանման հետ, գրում է Interfax-ը՝ վկայակոչելով վթարի հետևանքների չեզոքացման օպերատիվ շտաբին։
Սոչիից Մոսկվայի Չկալովսկի օդանավակայան է ժամանել առաջին ինքնաթիռը՝ Տու-154-ի ավիաաղետի զոհերի մարմիններով: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությանը:
Համացանցում է հայտնվել Սոչիից ոչ հեռու՝ Ադլերի լողափում տեղադրված վեբ-տեսախցիկով արված տեսանյութը։ Տեսանյութում երևում է երկնքում լույսի բռնկում այն նույն վայրում, որտեղ տեղի է ունեցել Սիրիա ուղևորվող ռուսական «Տու-154» ինքնաթիռի աղետը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաշվարկում է այսօր հայտնաբերել աղետի ենթարկված «Տու-154» ինքնաթիռի կործանման վայրը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռազմատիեզերական ուժերի ներկայացուցիչ Վիկտոր Բոնդարևին։
Համացանցում հրապարակվել է Ալեքսանդրովի անվան անսամբլի արտիստներից մեկի վերջին լուսանկարը՝ արված «Տու-154» ինքնաթիռի աղետից առաջ։
Որպես համերաշխության նշան Ռուսաստանի հետ, որը սգում է երեկ Սոչիի ափերի մոտ աղետի ենթարկված ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի զոհերի հիշատակը, Բելառուսը ևս այսօր սգո օր է հայտարարել երկրում։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել Ադլերից Լաթաքիա ուղևորված և Սև ծովում երեկ կործանված «Տու-154» ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Այս մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշոնկոն չի պլանավորում մասնակցել այսօր՝ դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական խորհրդի և ՀԱՊԿ գագաթաժողովներին։
Իրկուտսկի դատարանը 4 կասկածյալ է կալանավորել սպիրտ պարունակող «Բոյարիշնիկ» կոչվող հեղուկից թունավորման գործի շրջանակում, որն արդեն խլել է 76 մարդու կյանք, հայտնում է Inrterfax-ը։
Սոչիից Մոսկվա է ուղևորվել «Իլ-76» ինքնաթիռը, որը տասնյակ զոհերի մարմիններ է տեղափոխում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի բնակչուհին այնպիսի փոփոխություններ է կատարել իր աշխատավայրում, որ այն սկսել է հիշեցնել ձյունապատ տուն, որը զարդարված է Սուրբ Ծննդի առթիվ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Սև ծովում աղետի ենթարկված ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի զոհերի մեծ մասը Ա. Վ. Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի երաժիշտներ էին, որոնք պետք է ելույթ ունենային Սիրիայում գտնվող ռուս զինծառայողների համար:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է փակել իր բարեգործական հիմնադրամը, որպեսզի խուսափի շահերի հնարավոր բախումից:
«Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, քաղակտիվիստ, իր մարդասիրական ծրագրերով հայտնի Ելիզավետա Գլինկան, որը հայտնի էր բժիշկ Լիզա անունով, եղել է Սև ծովում կործանված ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռում, նա զոհվել է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է այսօր առավոտյան Սև ծովում կործանված ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռում գտնված մարդկանց հարազատներին և մտերիմներին, այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսական «Առաջին ալիքը» ցավակցել է Սև ծովում կործանված «Տու-154» ինքնաթիռի զոհերի հարազատներին, որոնց թվում են եղել նաև հեռուստաալիքի աշխատակիցները:
Հրապարակվել են ՌԴ ՊՆ-ին պատկանող «Տու-154» ինքնաթիռի՝ Սև ծովում արված առաջին լուսանկարները:
Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 26-ը, Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել Ադլերից Լաթաքիա ուղևորված և Սև ծովում կործանված «Տու-154» ինքնաթիռի վթարի կապակցությամբ:
«Համաս» խմբավորումն իր գոհունակությունն է հայտնել հրեական բնակավայրերի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևից, որը պահանջում է դադարեցնել հրեական բնակավայրերի կառուցումը պաղեստինյան տարածքներում, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման դարձել է Իսրայելի ղեկավարության աննախադեպ կոշտ ու հրապարակային քննադատության թիրախը, որը վերջինիս համարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հակաիսրայելական բանաձևի կուլիսային նախաձեռնողը:
Պատարագի ժամանակ Հռոմի պապը ուշադրություն է հրավիրել ողջ աշխարհում երեխաների տառապանքների վրա:
«Տու-154» ինքնաթիռը դուրս էր եկել Ադլերի օդանավակայանից և ուղևորվում էր Սիրիայի «Խմեյմիմ» օդանավակայան:
Որպես թմրանյութի օրինական գործածության գլխավոր պայման է նշվում վաճառքի համար ոչ բավարար ծավալը:
Սև ծովում ՌԴ ՊՆ-ի «Տու-154» ինքնաթիռի կործանման վայրում փրկարարները հայտնաբերել են զոհերի մարմիններ: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: