
Կանադայի սահմանապահները 2017 թվականի սկզբից ձերբակալել են ռեկորդային թվով մեքսիկացիների

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Կանադայի սահմանապահ ծառայությունները 2017 թվականի սկզբից ձերբակալել են ռեկորդային թվով մեքսիկացիների։
Վիճակագրական տվյալների համաձայն` հունվարի 1-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում Կանադայի սահմանապահները ձերբակալել են Մեքսիկայի 444 քաղաքացու: Դա այն դեպքում, երբ նախորդ 2016 թվականի ընթացքում սահմանապահները ձերբակալել էին 410 մեքսիկացու:
Մասնագետները միգրանտների այս հոսքը կապում են Օտտավայի և Մեխիկոյի միջև վիզիայի ազատականցման գործընթացի հետ: Դրանից բացի, ԱՄՆ-ն խստացրել է մուտքը, իսկ դեպի Նահանգներ Մեքսիկայից հոսքը բավական շատ էր:
Սահմանապահներն իրավունք ունեն օտարերկյա քաղաքացուն ձերբակալել, եթե կարծում են, որ նա կարող է վտանգ ներկայացնել հասարակության համար: