Բաժիններ՝

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի փորձագետները Թեհրանում կքննարկեն Սիրիայի հարցը

Սիրիայի հարցով հանդիպումն ապրիլին Թեհրանում կանցկացվի փորձագիտական մակարդակով, փակ ռեժիմում, «Ինտերֆաքս»­-ին հայտնել է Սիրիայում խաղաղ կարգավորման կարգավորման բանակցային գործընթացին ծանոթ աղբյուրը։

«Թեհրանում հանդիպման մասնակիցները հաստատել են իրենց մասնակցությունը ապրիլի 18-­19-­ի խորհրդակցություններում։ Դրանք կանցկացվեն երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ռազմական փորձագետների մակարդակով, առանց ընդդիմության ներկայացուցիչների մասնակցության»,-­ ասել է գործակալության զրուցակիցը։

Նա հայտնել է, որ խորհրդակցությունների ժամանակ ծրագրվում է մայիսի 3­4-­ի Աստանայի հանդիպման համար ստորագրման պատրաստել անվտանգության հարցերով մի շարք փաստաթղթեր։

Նրա խոսքով՝ այդ փաստաթղթերն են Հաշտության հասած շրջանի կանոնադրությունը, ահաբեկիչների և ընդդիմության տարանջատման քարտեզը և հրադադարի դիտարկման գծով միասնական մշտադիտարկման խմբի մեխանիզմի կիրարկումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031