Բաժիններ՝

Բասկյան ԷՏԱ­-ի զինյալները մտադիր են զինաթափվել մինչև ապրիլի 8-­ը

Բասկյան ԷՏԱ ահաբեկչական խմբավորման զինյալները մտադիր են լիակատար զինաթափման պլանն իրականացնել մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 8­-ը: Այդ մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով խմբավորման եւ Իսպանիայի իշխանությունների միջեւ բանակցություններին մոտ են կանգնած աղբյուրներին:

Ինչպես սպասվում է, մոտ ժամանակներս ԷՏԱ-­ն կտեղեկացնի զենքի իր գաղտնարանների տեղադրության մասին: Դրանց մի մասը տեղակայված է Ֆրանսիայի տարածքում, եւ տեղի իրավապաշտպան կազմակերպությունները հանդես են գալիս հօգուտ այն բանի, որ բռնագրավվող զինամթերքը հանձնվի ֆրանսիական իշխանություններին, այլ ոչ թե իսպանական կողմին:

ԷՏԱ կազմակերպությունը («Բասկերի երկիր եւ ազատություն») հանդես է գալիս բասկերի տարածքի անկախության օգտին, որն ընդգրկում է Իսպանիայի հյուսիսի եւ Ֆրանսիայի հարավ­արեւմուտքի հողատարածքները: Խմբավորումը ստեղծվել է 1959 թվականին:
ԷՏԱ­-ի կողմից կազմակերպված ահաբեկչական գործողությունների հետեւանքով նրա գոյության ողջ ժամանակաշրջանում զոհվել է ավելի քան 800 մարդ: Չնայած 2011 թվականին զինված պայքարը դադարեցնելու վերաբերյալ հայտարարությանը, Իսպանիայի եւ Ֆրանսիայի իրավապահ մարմինները շարունակում են հետապնդել խմբավորման անդամներին, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս