
Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից մեկը կրակոցների պահին գտնվել է Օրլի օդանավակայանում

Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից մեկը կրակոցների պահին գտնվել է Օրլի օդանավակայանում: Նիկոլա ԴյուպոնԷնյանը թվիթերի իր միկրոբլոգում տեղադրել է օդանավակայանի տերմինալներից մեկի լուսանկարը եւ քննադատել օդանավակայանում գործող անվտանգության միջոցառումները:
«Տերմինալի մոտ չկան անվտանգության աշխատակիցներ: Ոչոք որեւէ կերպ ինֆորմացիա չի տալիս ուղեւորներին»,գրել է նա եւ հավելել, «Ավելի քան երբեւէ կարեւոր է երկրում պահպանել արտակարգ իրավիճակների ռեժիմն ու ամրապնդել մեր անվտանգությունը»:
Միջադեպից հետո Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում օդային հաղորդակցությունը դադարեցվել է: Թռիչքները ժամանակավորապես կիրականացվեն «Շառլ դը Գոլ» օդանավակայանից, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
https://twitter.com/dupontaignan/status/843017394217979905