Արտակարգ դեպք Փարիզի օդանավակայանում
Փարիզի Օրլի օդանավակայանում անվտանգության ուժերը կրակել եւ սպանել են զինծառայողից զենքը խլել փորձող տղամարդուն: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, շրջանառվող տեղեկատվության համաձայն` սպանվածը օդանավակայանի անվտանգությունն ապահովող զինծառայողից վերցրելէ զենքն ու թաքնվել օդանավակայանում գտնվող խանութներից մեկում: Այլ տուժածներ չկան:
Ուղեւորները նշել են, որ նրանք կրակոցներ են լսել օդանավակայանում, ոստիկանությունն անվտանգության գործողություն է իրականացրել, և նրանց հրահանգել են դուրս գալ շենքից: