Բաժիններ՝

Դոնալդ Թրամփը հրաժարվել է սեղմել Անգելա Մերկելի ձեռքը

Միջադեպը տեղի է ունեցել Սպիտակ տանը՝ արարողակարգային նկարահանումների ժամանակ: Թրամփն հրաժարվել է սեղմել Անգելա Մերկելի ձեռքը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր այցելել է ԱՄՆ: Սպիտակ տան մուտքի մոտ Թրամփը ողջունել է Մերկելին, նրանք սեղմել են միմյանց ձեռքերը և ժպտալով լուսանկարվել են, հաղորդում է BBC-ն:

Սակայն ավանդական արարողակարգային նկարահանումների ժամանակ ԱՄՆ նախագահը կարծես թե չի լսել Գերմանիայի կանցլերի ձեռքը ևս մեկ անգամ սեղմելու վերաբերյալ լուսանկարիչներից մեկի խնդրանքը: Ակնհայտ է, որ Մերկելը պատրաստ էր ձեռքը մեկնել Թրամփին. նա հայացք ուղղել է Թրամփի կողմը և նույնիսկ մի փոքր բարձրացել է, բայց ԱՄՆ առաջնորդը համառորեն նայել է տեսախցիկներին և ձեռքերը չի շարժել:

Հիշեցնենք, որ սա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնական հանդիպումն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս