Բաժիններ՝

Ամերիկյան կազմակերպությունը պահանջել է ստուգել Թրամփի և Ադրբեջանի նախկին տրանսպորտի նախարարի բիզնես կապերը

Ինչպես հայտնում է ադրբեջանական haqqin.az-­ը, Ամերիկյան հայտնի «Խոսքի ազատությունը ժողովրդի համար» հասարակական կազմակերպությունը Նյու Յորքի դատախազ Էրիկ Շնայդերմանից պահանջել է ստուգել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բիզնես հոլդինգի ծավալած գործունեությունը:

Կազմակերպությունը ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորքեր» ամսագրում տպագրած հոդվածում, մասնավորապես, անհանգստություն է հայտնել Թրամփին պատկանող Trump Organization ընկերության և Ադրբեջանի նախկին տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի ընտանիքի միջև եղած բիզնես կապերի վերաբերյալ:

Կազմակերպությունը դատախազությունից պահանջել «արտաքին կոռուպցիոն դրսևորումների» հատկանիշներով ստուգել Trump Organization­ի և Զիա Մամեդովի ընտանիքին պատկանող բիզնեսների միջև կատարված գործարքները:

«Խոսքի ազատությունը ժողովրդի համար» կազմակերպությունից բացի Նյու Յորքի հարավային շրջանների դատախազություն նման դիմում են ներկայացրել ևս երկու իրավապաշտպան կազմակերպություն:

«Թրամփ» ապրանքանիշը, որն Ադրբեջանում ներկայացված էր հյուրանոցային ծառայության տեսքով, 2017-­ի հունվարին վերջնականապես լքել է Ադրբեջանը:

Հունվարի 16­-ին Trump International Hotel&Tower ցուցանակը հանվել է Բաքվի կենտրոնում գտնվող հյուրանոցի շենքի վրայից:

Դեռևս 2016­-ի դեկտեմբերին azadliq.info­-ը տեղեկացրել էր, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի ընկերությունը (Trump Organization) դադարեցնում է Ադրբեջանում իրականացվող նախագծերի լիցենզավորված պայմանագրերը:

Trump Organization­-ի փոխնախագահի փոխանցմամբ`Թրամփի այս որոշումը պայմանավորված էր նրանով, որ նորընտիր ԱՄՆ նախագահը 2017 թվականի հունվարի 20­ին տեղի ունեցած նախագահական երդմնակալությունից առաջ ցանկանում էր խուսափել բիզնես շահերի եւ իր քաղաքական դերի հնարավոր հակասություններից:

Բաքվի կենտրոնում գտնվող Trump Tower անվանումը կրող 33 հարկանի հյուրանոցի շինարարական աշխատանքները ավարտվել էին դեռեւս 2015 թվականին, սակայն հյուրանոցի բացումը չէր կատարվել:

Դեռ 2016­-ի մայիսին The Washington Post թերթը հոդված էր հրապարակել այն մասին, որ վերոհիշյալ աշտարակը պատկանում է ոչ թե Դոնալդ Թրամփին, այլ Ադրբեջանի տրանսպորտի և կապի նախարար Զիա Մամեդովի որդուն՝ Անար Մամեդովին: Վերջինս հանդիսանում է «Գարանտ Հոլդինգի» տնօրենը և Trump Tower-­ի սեփականատերը: Անար Մամեդովը Թրամփից պարզապես գնել էր վերջինիս անվանումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս