Բաժիններ՝

Ներկայացվել է Celebrity Edge ճամփորդանավը՝ «գորգ­ինքնաթիռով»

Royal Caribbean Cruises ընկերությունը ներկայացրել է Celebrity Edge ճամփորդանավը՝ «գորգ­ինքնաթիռով (Magic Carpet)՝ շարժական հարթակով, որը տեղափոխվում է նավի տարբեր տախտակամածեր: Այս մասին գրել է Daily Mail­-ը:

Փակ հարթակը կարող է օգտագործվել որպես ռեստորան հանրանավի տախտակամածերից մեկի վրա՝ նախատեսված 90 մարդու համար: Մյուս տախտակամածում «գորգ­ինքնաթիռը» վերածվում է հանգստի գոտու ջրավազանի կողքին:

Հարթակը նաեւ կարող է կատարել յուրատեսակ վերելակի դեր. այն իջեցնում են ջրի վրա, իսկ այնուհետեւ բարձրացնում նավ՝ ավելի փոքր նավերով հանրանավին մոտեցած ուղեւորներով: Նավը նախատեսված է գրեթե երեք հազար ճանապարհորդների համար:
Այն կբազավորվի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում (Ֆլորիդա, ԱՄՆ): Celebrity Edge­-ի առաջին ծովային ճանապարհորդությունը պլանավորված է 2018 թվականի դեկտեմբերի 16­-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031