«Ես վստահ եմ, որ մենք դեռ ամբողջությամբ չենք օգտագործում այն պոտենցիալը, որ առաջարկում է ԵԱՏՄ-ն, և Հայաստանը մտադիր է այդ ուղղությամբ շարունակել արդյունավետ աշխատանքը: Հայաստանը նաև հավակնում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի ակումբի և այլ տնտեսական դաշինքների, օրինակ՝ Եվրամիության անդամների,ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրած երկրների, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի միջև»:
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը հայտարարել է, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում պետք է ներգրավված լինեն հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում՝ նախագահ Բաշար Ասադի վարչակարգի ներկայացուցիչները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հակված չէ Չինաստանին քննադատել Համացանցի ոլորտում գոյություն ունեցող սահմանափակումների համար, քանի որ երկրի բուռն զարգացումը պահանջում է համապատասխան կարգավորում։
Լեհաստանի Գլխավոր դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել ռուսաստանցի կարգավարների, ինչպես նաեւ այն «երրորդ անձի» հասցեին, որը գտնվել է թռիչքների կառավարման աշտարակում, Սմոլենսկի մերձակայքում դիտավորյալ ավիաաղետ հրահրելու մեջ:
«Մենք ձգտում ենք ավելի ակտիվորեն համագործակցել միության մասնակից երկրների հետ: Մեզ կապում է տնտեսական, քաղաքական, մշակութային ու մարդկային հարաբերությունների երկարատեւ պատմությունը: Ես կարծում եմ, որ հուշագրի ստորագրումը եւ դրա դրույթների կատարումը կնպաստի արեւելյան եւ արեւմտյան գործընկերների հետ Մոլդովայի Հանրապետության տնտեսական հարաբերություններում հավասարակշռության հասնելուն»,- ասել է նա:
Norte de Ciudad Juarez մեքսիկական թերթի խմբագրությունը հայտնել է, որ կիրակնօրյա համարը դարձել է վերջինը:
Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը BFMTV հեռուստաալիքի եթերում վստահություն է հայտնել, որ իր կնոջը՝ Պենելոպա Ֆիյոնին, մեղավոր չեն ճանաչի։
Մոսկվայում մեր վերջին բանակցությունները թույլ տվեցին նախանշել համատեղ աշխատանքի նոր, հեռանկարային ուղղություններ: Վստահ եմ, որ ռուսհայկական կապերի ողջ կոմպլեքսի հետագա ամրապնդումը երկկողմ հիմքի վրա, ինչպես նաև ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ բազմակողմ կառույցների շրջանակում, համապատասխանում են մեր ընդհանուր շահերին, նպաստում են Անդրկովկասում և, ընդհանուր առմամբ, եվրասիական տարածքում խաղաղության ու կայունության ապահովմանը:
«Հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ 1994 թվականի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվեց հրադադարի մասին պայմանագիր: Դա կողմերին հնարավորություն տվեց անցում կատարել հակամարտության քաղաքական կարգավորման փուլ»:
Հարավային Կորեան, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան համատեղ ծովային զորավարժություններ են սկսել Կորեական նեղուցի Չեջուդո կղզու շրջանում: Այդ մասին ապրիլի 3-ին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հայտարարությունը:
87 տարեկան հասակում վախճանվել է էլեկտրոնային երաժշտական գործիքներ արտադրող Roland Corporation ընկերության հիմնադիր, ճապոնացի ինժեներ Իկուտարո Կակեհասին, տեղեկացնում է BBC-ին:
Ռուսաստանը կարող է Թուրքիայից ապրանքների մատակարարումների սահմանափակումներ մտցնել ի պատասխան նրա գործողությունների: Դա չի բացառել ՌԴ-ի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ պաշտոնակալությունից մի քանի ամիս անց էլ բավականություն է ստանում իր աշխատանքից։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, որը նշանակված է Միացյալ Նահանգների ղեկավարի ավագ խորհրդական, այցով ժամանել է Իրաք:
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը դարձել է Սերբիայի նախագահական ընտրությունների առաջի փուլի առաջատարը: Նախնական տվյալներով՝ նա հավաքում է ընտրողների ձայների շուրջ 55 տոկոսը
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հաղթում է Սերբիայի նախագահական ընտրություններում 56,5 տոկոսով:
Պակիստանի Սարգոդհա քաղաքի տաճարներից մեկի վերակացուն՝ Աբդուլ Վահիդը խոստովանել է, որ 20 մարդ է սպանել և ևս 3 մարդ վնասվածքներ են ստացել:
Կանադայի Օնտարիո նահանգի անհայտ քաղաքացին ազգային վիճակախաղով հաղթել է կանադական 7 մլն դոլար, ինչը համարժեք է 5,3 ԱՄՆ դոլարի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրոնական գործոնը համարում է ԵՄ կողմից ավելի քան 50 տարի Թուրքիային չընդունելու հիմնական պատճառը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան:
2019 թվականին ԵՄ կազմից դուրս գալուց հետո բրիտանական կարմիր անձնագրերը կարող են նորից դառնալ ավանդական մուգ կապույտ:
ԱՄՆ-ն ժամանակ առ ժամանակ պետք է փնտրի Ռուսաստանի աջակցությունն ընդհանուր շահերն իրականացնելու համար, չնայած նրան, որ հաճախ այդ շահերը բաժանվում են:
Գերմանիայի միգրացիոն ծառայությունները թուրք դիվանագետներից ու զինծառայողներից ստացել են ապաստան հայցելու 262 դիմում:
Գերմանիայի իշխանությունները որոշել են արգելել ընտրությունների ժամանակ քվեարկության խցիկներում քվեաթերթիկների ֆոնին սելֆի անելն ու լուսանկարները սոցցանցերում հրապարակելը:
«Մոնթե Մելքոնյան կիբեր բանակ»-ը հայտարարել է սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերի հաշիվների վրա հարձակումներ իրականացնելու մեկնարկի մասին:
Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների, մասնավորապես դիվանագիտական և զինվորական ծառայությունների ներկայացուցիչների թիվն ավելացել է:
Հոլիվուդյան աստղ Սիլվեստեր Ստալոնեն իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի առնչությամբ: Ֆեյսբուքյան իր էջում դերասանը նշել է, որ ֆիլմն ունի «Օսկարի» բոլոր որակները:
Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, նա մահացել է ապրիլի 1-ի երեկոյան 84 տարեկանում: Իր ցանկության համաձայն նրան կթաղեն մերձմոսկովյան Պերեդելկինոյում: Մարտի 31-ին բանաստեղծին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Նախկին գործատուն ձանձրացող 100-ամյա թոշակառու ամերիկացուն թույլ է տվել մեկ օրով զբաղեցնել նախկին պաշտոնը, հաղորդում է Associated Press գործակալությանը:
«Այդ ստորագրումից հետո մենք Եվրոպայի հետ համագործակցության նոր հիմք կունենանք։ Այդ հիմքը բավականին լավն է։ Այո, այդ հիմքը չի լինի այն խորությամբ, ինչ Ասոցացման համաձայնագիրն էր, բայց այնուամենայնիվ, կարևոր է, որ դա նոր իրավական հիմք է»։