Բաժիններ՝

ՌԴ փոխվարչապետը չի բացառել Թուրքիայից մատակարարումների սահմանափակումը

Ռուսաստանը կարող է Թուրքիայից ապրանքների մատակարարումների սահմանափակումներ մտցնել ի պատասխան նրա գործողությունների: Դա չի բացառել ՌԴ-­ի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:

«Եթե դրանք լինեն մեր ապրանքների նկատմամբ, ապա գուցեեւ հարկադրված լինենք, բացառված չէ: Հուսով եմ, որ, այնուամենայնիվ, առողջ դատողությունը կհաղթի»,­-ասել է Դվորկովիչը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե Ռուսատանը հարկադրված կլինի արդյոք Թուրքիայից ապրանքների մատակարարումների սահմանափակումներ մտցնել:

Ինչպես արդեն տեղեկացվել է, մարտի 15­-ից Թուրքիան Ռուսաստանը հանել է այն երկրների թվից, որոնք կարող են ցորեն մատակարարել առանց մաքսի: Այսպիսով, այժմ ռուսաստանցի արտահանողները կարող են Թուրքիայի շուկա ցորեն արտահանել 130 տոկոս մաքսով: Այժմ նաեւ մաքսատուրք է դրվում Ռուսաստանից եգիպտացորենի (130 տոկոս), բրնձի (45 տոկոս), արեւածաղկի շրոտի (13,5 տոկոս) եւ լոբազգիների (9,7
տոկոս) մատակարարումների վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս