Բաժիններ՝

Վուչիչը խոստացավ շարունակել Սերբիային Եվրամիություն տանող ճանապարհը

Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը դարձել է Սերբիայի նախագահական ընտրությունների առաջի փուլի առաջատարը: Նախնական տվյալներով՝ նա հավաքում է ընտրողների ձայների շուրջ 55 տոկոսը։

Ընդամեննն ընտրություններին մասնակցել է 11 թեկնածու: Մեծ տարբերությամբ երկրորդ տեղում է իրավաբան Սաշա Յանկովիչը, որը հավաքել է ձայների 16 տոկոսը:

Քվեաթերթիկների հաշվում է շարունակվում է: Վուչիչն արդեն դիմել է իր կողմնակցիներին՝ հայտարարելով, որ նոր կառավարության ձեւավորումը պլանավորվում էԷ իրականացնել առաջկա երկու ամսվա ընթացքում:

«Սա մեզ համար կարեւոր օր է : Այն ցույց է տալիս՝ ինչ ուղղությամբ Է ցանկանում շարժվել Սերբիան»,­-հայտարարել է Վուչիչը: «Ինձ համար կարեւոր է, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ Սերբիայի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս դեպի Եվրամիություն ճանապարհը շարունակելու օգտին՝ ընդսմին սերտ կապեր պահպանելով Չինաստանի եւ Ռուսաստանի հետ»,­-ընդգծել է նա:

Եթե բոլոր ձայների հաշվման արդյունքում Ալեքսանդր Վուչիչը հավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը, ապա երկրորդ վուլ չի անցկացվի:­

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս