Բրիտանացիների կեսը երջանիկ է Brexit-ի ընթացակարգի սկսվելու համար:
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) չի բացառում, որ Ուկրաինային կզրկի «Եվրատեսիլ2017»-ին մասնակցելուց, եթե մրցույթին Ռուսաստանի մասնակցության հետ կապված իրադրությունը չկարգավորվի մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը:
Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը հայտարարություն է արել` կապված Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայի տարածքում իրականացվող լրտեսական գործունեության մասին պնդումների հետ:
ԵՄ-ի 27 երկրների ղեկավարները խոստացել են միասնական ճակատով գործել Brexit-ի պայմանների շուրջ Լոնդոնի հետ բանակցություններում:
ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան եռակողմ համաձայնագիր են կնքել, որով պայմանավորվել են ռազմածովային ուժերի ավելի սերտ համատեղ օգտագործման շուրջ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության իշխանություններին ծանուցել է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին:
ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Թիմ Բարոուն Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին է հանձնել Brexit-ի գործարկման մասին ծանուցումը, ինչով պաշտոնապես մեկնարկել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը, տեղեկացնում է BBC-ին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է Իրաքի խաղաղ բնակիչներին պաշտպանելու շտապ միջոցներ ձեռնարկել հումանիտար ճգնաժամի հերթական սաստկացումից հետո:
Մերձավոր Արեւելքի իրադրության երկարաժամկետ կայունացման կարեւորագույն պայմանը ձգձգվող պաղեստինյան խնդրի լուծումն է:
Եվրահանձնաժողովն արգելափակել է Եվրամիության ֆոնդային շուկաների խոշորագույն գործարկուների՝Deutsche Borse-ի եւ Մեծ Բրիտանիայի London Stock Exchange-ի միավորման գործարքը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորել է իր քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա այցելությունից՝ կապված այդ երկրում ահաբեկչության սպառնալիքի աճի հետ: Այս հայտարարությունը տեղադրված է Պետդեպի կայքում:
Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը տնային կալանքի է ենթարկել շինարարարության գծով Էրմիտաժի փոխտնօրեն Միխայիլ Նովիկովին, որին կասկածում են խարդախության մեջ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում:
Brexit-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի՝ մարտի 29-ին սպասվող պաշտոնական ծանուցման կապակցությամբ Եվրամիությունը հռչակագիր է պատրաստել հանրակցության անդամ 27 երկրների ղեկավարների անունից:
Ականատեսները տեսագրել են Peruvian Airlines ավիաընկերության Boeing 737-300-ը, որում հրդեհ է բռնկել Պերուի Խաուխա քաղաքի Francisco Carle օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանել է 1,897 միլիոն, ինչը մոտավորապես 12 հազարով ավելի է, քան սահմանվածէր նախորդ հրամանագրով:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջ՝ Պենելոպայի նկատմամբ պաշտոնական հետաքննություն է սկսվել կեղծարարությամբ աշխատանքի տեղավորվելու գործով, տեղեկացնում է BFM TV-ին:
Գերմանիայի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայի տարածքում գյուլենականներին լրտեսելու մասին մեղադրանքների առնչությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն հրամանագիր է ստորագրել կլիմայի փոփոխության դեմ պայքարի վերաբերյալ իր նախորդի՝ Բարաք Օբամայի ընդունած միջոցները չեղյալ հայտարարելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրել է նամակ՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին ԵՄ իշխանություններին ուղղված ծանուցմամբ։
Դերասանուհի Սառա Փոլսոնը հայտարարել է «Սարսափների ամերիկյան պատմություն» հեռուստասերիալի առաջիկա յոթերորդ եթերաշրջանում այնպիսի մի հակասական մարդու մարմնավորելու ցանկության մասին, որպիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն է:
SpaceXի եւ Tesla Motors-ի հիմնադիր Իլոն Մասքն ստեղծել է Neuralink նոր ընկերությունը, որը կզբաղվի այնպիսի տեխնոլոգիաների մշակմամբ, որոնք թույլ կտան ընթերցել մարդու ուղեղի տվյալները եւ դրանք գրանցել թվային կրիչների վրա:
«Ռուսաստանը կարող է այս հարցերին միջամտել, բայց ռուս-ղազախական և ռուս-բելառուսական հարաբերություններն այսօր այնպիսի իրավիճակում չեն, որպեսզի Ռուսաստանը փորձի այս երկրներին Հայաստանի վերաբերյալ որոշումներ պարտադրել»
ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը հատուկ հայտարարությամբ կոչ է արել գործընկերներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ կողմ քվեարկելով օրենքի նախագծի:
Վինձորի դղյակի շուրջն անվտանգության նկատառումներով կկանգնեցվեն արգելափակոցներ։
2017-ին ամենամատչելի ավիաթռիչքները կլինեն հունիսի 6-ին:
«Ռուսաստանը ներկայումս նույնիսկ կշահեր, եթե հակամարտությունը կարգավորվեր այս պլանի համաձայն, ինչն ամբողջությամբ կդառնար ռուսական դիվանագիտության հաղթանակը և միակ հաղթանակներից մեկը վերջին տարիների ընթացքում, ինչն իսկապես անհրաժեշտ է ՌԴ-ին»։
«ԱՄՆ ռազմական կրթօջախներում տարբեր տեսակի ուսուցումների, դասընթացների են մասնակցել Հայաստանից 210 զինծառայողներ, իսկ ամերիկյան ռազմական ուժերի հումանիտար ծրագրերի շրջանակում 20 միլիոն դոլարի աշխատանքներ են իրականացվել այստեղ, ինչպիսիք են վերանորոգման աշխատանքները մանկատներում, հրշեջ կայաններում և այլ կառույցներում»,- ասաց ամերիկացի դիվանագետը:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցով հայկական կողմը տարբեր մակարդակներով դիմել է բելառուսական կողմին: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Փարիզի իշխանությունները որոշել են Էյֆելյան աշտարակը պարսպել 2,5 մետր բարձրությամբ գնդականթափանց ապակու պատով:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է ուղղակի կառավարում մտցնել Հյուսիսային Իռլանդիայում, եթե ձախողվեն տարածաշրջանային կառավարության ձեւավորման բանակցությունները: