Գերմանիայից ապաստան են խնդրել 262 թուրք դիվանագետ ու զինվորական
Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների, մասնավորապես դիվանագիտական և զինվորական ծառայությունների ներկայացուցիչների թիվն ավելացել է:
Աս մասին հայտնում է գերմանական Der Spiegel լրատվամիջոցը հայտնում է, որ Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցով դաշնային գրասենյակի տվյալներով` ապաստան հայցող դիվանագետների ու զինվորականների
թիվը հասել է 262-ի:
Այս պահին դիմումատուներից ոչ մեկը դաշնային գրասենյակի կողմից չի ստացել որևէ պատասխան: Այդուհանդերձ, լրատվամիջոցը հայտնում է, թե հնարավոր է, որ դիմումների մեծ մասին տրվի դրական պատասխան: