Թուրքական «Habertürk» լրատվակայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի հետախուզական ծառայության կողմից կառավարությանը ներկայացրած վերջին զեկույցից: Ըստ դրա՝ Կանադա տեղափոխվելու նպատակով Գյուլենն իր մարդկանց պատվիրել է հնարավորինս արագ վաճառել Փենսիլվանիայում գտնվող իր կալվածքները:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է կատարել Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման խնդրով շփման խմբի բոլոր որոշումները եւ ապրիլի 1-ից դադարեցնել կրակը Դոնբասում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բաց նամակ է ուղարկել եվրոպական երկրների քաղաքացիներին, որում ընդգծել է Brexit-ից հետո ԵՄ-ի հետ հարաբերությունների պահպանման կարեւորությունը։
Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 3-ին հանդիպում կանցկացնեն Սանկտ Պետերբուրգում, տեղեկացնում է «ՏԱՍՍ-ը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հայտարարել է, որ Brexit-ի շուրջ բանակցությունները պետք է լինեն հստակ ու կառուցողական:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ին իր անդամակցության դադարեցումը փոխհատուցելու համար խոշոր դրամական գումարներ չի վճարի Եվրամիությանը:
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան մարտերի տարելիցի կապակցությամբ ՌԴ-ն հանդես է գալու հայտարարությամբ:
Վախճանվել է ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր, նշանավոր խորհրդային եւ ամերիկացի ֆիզիկոս Ալեքսեյ Աբրիկոսովը, տեղեկացնում է «Էխո Մոսկվի»-ն:
ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները մայիսի 26-ին կհանդիպեն Կազանում, իսկ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը սեպտեմբերին կկայանա Մոսկվայում:
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայում ծավալված գործունեության շուրջ աղմուկը շարունակում է մեծանալ:
ԱՄՆ-ի դոլարը մարտի 30-ի առավոտյան Մոսկվայի սակարանում սակարկությունների բացվելիս նորացրել է 2015 թվականի հուլիսից ի վեր նվազագույն ցուցանիշը՝ 56,55 ռուբլուց ցած իջնելով նավթի գների աճի ֆոնին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
13 մարդ է զոհվել ավտոբուսի եւ ոչ մեծ բեռնատարի ճակատային բախման հետեւանքով, եւս երկուսը տուժել են:
«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հանդես է եկել երկրում իսլամի նկատմամբ խիստ հսկողություն հաստատելու օգտին։
Հավայիի ֆեդերալ դատարանը, որն արգելափակել էր մի շարք մահմեդական երկրներից միգրանտների համար մուտքի արգելքի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, անորոշ ժամկետով երկարացրել է իր վճռի գործողությունը, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի բնակիչների գրեթե երկու երրորդը համոզված է, որ ավանդական զանգվածային լրատվամիջոցները կեղծ նորություններ են տարածում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը, հայտարարել է, որ ընտրությունների մասնակցելու մտադրություն չունի։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է դիմել երկրի առաջին տիկնոջը՝ Մելանյա Թրամփին եւ խորհուրդ ստանալ իր ժողովրդականության վարկանիշը բարձրացնելու միջոցների շուրջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Սպիտակ տանը կաշխատի որպես պետական ծառայող՝ աշխատավարձ չստանալով դրա համար:
Մադրիդում անցկացված ցլամարտի ժամանակ վիրավոր ցուլը գետնին է տապալել ցլամարտիկին, իսկ այնուհետեւ մի քանի անգամ պոզահարել նրան:
Գրեթե յուրաքանչյուր հիգերորդ շարժական հեռախոսը եւ տեսախաղերի համար յուրաքանչյուր չորրորդ կցուրդը, որոնք վաճառվում են աշխարհում, կեղծված են:
«Անհանգստացնող է, երբ Երևանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ պետք է զիջել այդ տարածքները։ Սա, այսպես ասած, կոնտուր պրոյեկտ է, որն ընդդիմության բերանով լեգալիզացնում է պաշտոնական Երևանը։ Սա նոր դիրքորոշում է՝ վերադարձնում ենք տարածքները Ղարաբաղի անկախության կամ Ղարաբաղը Հայաստանի կազմում տարբերակի դիմաց»:
NASA-ն հրապարակել է «Դեբի» ցիկլոնի տեսագրությունը, որը նկարահանվել է Միջազգային տիեզերակայանից:
«Միջուկային ու հասարակ տիպի ռազմավարական զենքեր ձեռքբերելու անվերջ կիրքը չի կարող նպաստել անվտանգությանը։ Ընդհակառակը, այն կարող է դառնալ տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգությանը սպառնացող նոր վտանգ»։
Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի միջոցառումների շրջանակներում լեհահայ համայնքի ներկայացուցիչները մարտի 29-ին հյուրընկալվել են Լեհաստանի Նախագահի նստավայրում` Բելվեդերում:
Հայաստանում ավելացել է չեխական շուկայի առաջատար Pilsner գարեջրի պահանջարկը: Այս մասին հայտնում է Պրահայի ռադիոն` ընդգծելով, որ Pilsner գարեջրի արտադրող Plzensky Prazdroj ընկերությունը հայտարարել է արտադրանքի արտահանման ծավալների ավելացման մասին:
«Կարծում եմ` այս խնդիրը կքննարկվի իրանական մամուլում, սակայն նրանք չպետք է շատ անհանգստանալու առիթ ունենան»,- ասում է Իրինա Ֆյոդորովան Ռուսաստանի Ակադեմիայի արևելագիտության ինստիտուտից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն սկսել է iPhone օգտագործել՝ անվտանգության նկատառումներով թողնելով Android պլատֆորմը:
ԱՄՆ Կապիտոլիական բլրի ոստիկանական բաժանմունքի ծառայողները «անհավասառակշիռ և ագրեսիվ» վարորդի ձերբակալության ժամանակ մի քանի նախազգուշական կրակոցներ է արձակել: Ինչպես հաղորդում է ABC-ն, այս մասին տեղեկացրել է Կապիտոլիական պալատի հաղորդակցության պատասխանատու Էվա Մալեցկին:
ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA) ինքնակառավարվող ավտոմեքենաների նմուշների հետագա կատարելագործման նպատակով ընդգրկվել է Ֆլորիդայի նահանգի համատեղ ձեռնարկության (ՀՁ) կազմում:
Պորտուգալիայի Մադեյրա կղզու օդանավակայանը անվանակոչվել է երկրի ֆուտբոլի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու պատվին: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին տեղեկացնում է AP-ն: