Բաժիններ՝

Լեհաստանը կարգավարներին մեղադրել է Սմոլենսկի մերձակայքում ավիաաղետ հրահրելու մեջ

Լեհաստանի Գլխավոր դատախազությունը մեղադրանքներ Է առաջադրել ռուսաստանցի կարգավարների, ինչպես նաեւ այն «երրորդ անձի» հասցեին, որը գտնվել է թռիչքների կառավարման աշտարակում, Սմոլենսկի մերձակայքում դիտավորյալ ավիաաղետ հրահրելու մեջ: Այս մասին հայտնել է Polska Agencja Prasowa­-ը՝ վկայակոչելով գլխավոր
դատախազի տեղակալ Մարեկ Պոշչենեկին:

Նրա խոսքով՝ Վարշավան մոտ ժամանակներս կդիմի Մոսկվային՝ ռուսաստանցի ավիակարգավարների հարցաքննության համար իրավական օգնության պահանջով:

Լեհաստանի ռազմաօդային ուժերի Տու-­154 ինքնաթիռը Սմոլենսկի մերձակայքում ընկել է 2010 թվականի ապրիլի 10-­ին: Վթարի հետեւանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 96 ուղեւորները, այդ թվում՝ նախագահ Լեխ Կաչինսկին՝ տիկնոջ հետ:

Միջպետական ավիացիոն կոմիտեն պատահարի պատճառը համարել է օդաչուների սխալը, մասնավորապես, պահեստային օդանավակայան չհեռանալու որոշումը: Լեհական կողմը կատարել է սեփական հետաքննություն եւ մեղքի մի մասը բարդել ռուսաստանցի կարգավարների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս