Կանադայում վաճառվել է 5,3 մլն դոլար հաղթանակով վիճակախաղի տոմս
Կանադայի Օնտարիո նահանգի անհայտ քաղաքացին ազգային վիճակախաղով հաղթել է կանադական 7 մլն դոլար, ինչը համարժեք է 5,3 ԱՄՆ դոլարի: Այդ մասին տեղեկացրել են Atlantic Lottery ասոցիացիայից, որը Կանադայում անցկացնում է նմանատիպ տասնյակ խաղարկություններ:
«Հաղթող համարներն են՝ 27, 40, 41, 42, 45 և 46: Բոնուս թիվն է՝ 20»,- պարզաբանել են կազմակերպիչները: Բացի այդ, Օնտարիոյի ևս մեկ բնակիչ հաղթել է մխիթարական մրցանակ՝ կանադական մեկ միլիոն դոլար (750 հազար ԱՄՆ դոլար):