Ձանձրացող 100-ամյա թոշակառու ամերիկացուն թույլ են տվել աշխատել ծննդյան օրը
Նախկին գործատուն ձանձրացող 100-ամյա թոշակառու ամերիկացուն թույլ է տվել մեկ օրով զբաղեցնել նախկին պաշտոնը, հաղորդում է Associated Press գործակալությանը:
Երեք տարի առաջ Բիլ Հանսենը՝ Նյու Ջերսիի նահանգից, հեռացել է Hutchinson Plumbing, Heating and Cooling ընկերությունից, որն զբաղվում է խողովակների տեղադրմամբ եւ օդորակման ու ջեռուցման համակարգերի տեղակայմամբ: Թոշակի անցնելով՝ երկարակյացը հասկացել է, որ ատում է անգործ նստելը: Տղամարդը երազում էր կրկին տեսնել իր աշխատատեղը. 32 տարի նա համակարգում էր շինարարական թույլտվությունների ստացումը:
Երբ լրացել է Հանսենի 100 տարին, ընկերության ղեկավար Ֆրեդ Հաթչինսոնը կատարել է նրա ցանկությունը: Տարեց տղամարդուն հրավիրել են Hutchinson Plumbing, Heating and Cooling, տնօրենն առաջադրանքների ցուցակ է կազմել ամբողջ օրվա համար, իսկ նախկին գործընկերները հոբելյարին շնորհավորել են ծննդյան օրվա առթիվ եւ տորթ բերել:
Իր աշխատանքի դիմաց Հանսենն ստացել է խորհրդանշական աշխատավարձ՝1 դոլար:
100-ամյա ամերիկացին համարում է, որ իր բախտը բերել է: «Երբեք այնպիսի աշխատանք չեմ ունեցել, որին առավոտները չուզենայի գնալ»,-ասում է նա: