
Պակիստանում տաճարի աշխատակիցը հայտնել է 20 սպասավորի սպանության պատճառը. ԶԼՄ

Պակիստանի Սարգոդհա քաղաքի տաճարներից մեկի վերակացուն՝ Աբդուլ Վահիդը խոստովանել է, որ 20 մարդ է սպանել և ևս 3 մարդ վնասվածքներ են ստացել:
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Վահիդը հայտարարել է, որ հայտնաբերել է, թե իր հոգևոր առաջնորդի որդին իր ուտելիքի մեջ թույն է լցնում:
Հանցագործության վայրից 4 մարդու հաջողվել է փախուստի դիմել, և հենց նրանք էլ հայտնել են ոստիկանությանը տեղի ունեցածի մասին:
Դրանից հետո իրավապահ մարմինները ձերբակալել են վերակացուին:
Վերակացուն զոհերին առանձին-առանձին կանչել է իր սենյակ, հարբեցնող ըմպելիքներ տվել նրանց, ինչից հետո սպանել է նրանց:
Քաղաքի կոմիսարի տեղակալ Լիակատ Ալի Չատայի խոսքով՝ տաճարի վերակացուն հոգեկան խանգարումներ ուներ, սակայն բնակիչները հերքել են այդ պնդումը:
Նախնական տվյալների համաձայն՝ հայտնի է դարձել, որ միջադեպի հետևանքով մահացել է 3 կին և 16 տղամարդ, այնուհետև ոստիկանները ևս մեկ դի են հայտնաբերել տաճարում: