Թրամփի հնգամյա թոռնուհին չինարեն երգել է Չինաստանի նախագահի համար
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի 5-ամյա թոռնուհին` Իվանկա Թրամփի և Ջարեդ Քուշների դուստր Արաբելա Քուշները չինարեն երգ է կատարել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի համար, երբ վերջինս այցով գտնվում էր Ֆլորիդա նահանգում: Ինչպես հաղորդում է վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Արաբելայի կատարմամբ երգի տեսագրությունը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է Իվանկա Թրամփը:
Կադրերում երևում է, թե ինչպես են աղջկան տանում այն սրահ, որտեղ Թրամփն ու առաջին տիկին Մելանյան էին, ինչպես նաև Չինաստանի նախագահն ու նրա տիկինը: «Մենք ցանկանում ենք, որ դուք ձեզ զգաք ինչպես տանը»,-ասել է Իվանկան` ծանոթացնելով իր աղջկան հյուրերի հետ: Դրանից հետո աղջիկը չինարենով կարճ երգ է կատարել դաշնամուրի նվագակցությամբ: Սի Ցզինպինը ապրիլի 6-7-ը պաշտոնական այցով գտնվում էր Միացյալ Նահանգներում:
Very proud of Arabella and Joseph for their performance in honor of President Xi Jinping and Madame Peng Liyuan's official visit to the US! pic.twitter.com/fu3RIh26UO
— Ivanka Trump (@IvankaTrump) April 7, 2017