
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչն ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ

Սիրիայի դեմ ԱՄՆ ագրեսիան միայն նպաստում է ահաբեկչության ամրապնդմանը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում նման հայտարարություն է արել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը: Նրա խոսքով` Արևմուտքի արձագանքը Մերձավոր Արևելքում ահաբեկիչների քիմիական հարձակմանը դարձել է երկակի ստանդարտների աղաղակող ապացույց:
«Քաղաքական կարգավորման գործընթացն առաջ մղելու մասին այսօրվա կոչերը կեղծավոր են: Ցավոք, դա երևում է ռազմական հարձակումներից հետ: Աստանայի, Ժնևի հարթակներում վերջին ժամանակներս եղել են տեսանելի դրական զարգացումներ: Ինչպիսի նպատակներով էիք դուք ղեկավարվում, երբ քայքայում էիք այդ գործընթացը, որն, ի դեպ, ձեռք էր բերվել ոչ ձեր շնորհիվ»,- ասել է դիվանագետը` դիմելով ամերիկյան կողմին: