Բաժիններ՝

Օբաման Վաշինգտոնում 8 մլն դոլարով տուն է գնել՝ 8 ննջարաններով և 10 սանհանգույցներով. WP

ԱՄՆ­-ի նախկին նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկին Միշելը Վաշինգտոնում 8 միլիոն դոլարով ձեռք են բերել տուն, որը գտնվում է Քալորամայի շրջանում: Մայիսի 31-­ին այս մասին հայտնել է Washington Post (WP) թերթը, որը վկայակոչում է անշարժ գույքի գործակալություններից մեկին։

Հրատարակության շարադրած տվյալների համաձայն՝ ընտանիքն այդ տունը վարձակալել էր Օբամայի նախագահական ժամկետի ավարտից հետո, իսկ այժմ որոշել է գնել այն: Թերթի տվյալներով՝ այն ունի ութ ննջարան եւ տասը սանհանգույց: Վաշինգտոնի հյուսիս ­ արեւմուտքի Քալորամայի շրջանը քաղաքի հնագույն եւ ամենահեղինակավոր շրջաններից մեկն է:

Այդ շրջանում տարբեր ժամանակներում ապրել են ԱՄՆ­-ի նախագահի պաշտոնում Օբամայի այնպիսի նախորդներ, ինչպիսիք են Վուդրո Վիլսոնը, Ուիլյամ Թաֆթը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ուորեն Հարդինգը եւ Հերբերտ Հուվերը, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս