Համաշխարհային էներգահաշվեկշռում նավթի բաժինը 15 տարի անց կկազմի 28,1 տոկոս. փորձագետներ
Համաշխարհային էներգահաշվեկշռում նավթի եւ դրա արգասիքների բաժինը 15 տարի հետո կկազմի 28,1 տոկոս, բայց արդեն 90 տարի հետո կնվազի մինչեւ 2,1 տոկոս, ինչի մասին վկայում են «Գլոբալ էներգիա» ասոցիացիայի հետազոտության արդյունքները։
Գազային էներգետիկայի բաժինն ըստ որում կցուցադրի շատ ավելի սահուն դինամիկա: 15 տարի հետո այն կկազմի 27,5 տոկոս, իսկ 90 տարի անց՝ 21,2 տոկոս: Հետազոտությունը, ինչպես եւ նավթի համար, խիստ բացասական դինամիկա է կանխատեսում ածխային էներգետիկայի համար, որի բաժինը 2032 թվականի 17,2 տոկոսից 2107 թվականին կնվազի մինչեւ 0,9 տոկոս: Ամենամեծ աճը, հետազոտության համաձայն՝ տեղի կունենա էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում:
Արեգակնային էներգետիկայի բաժինը 2032 թվականի 7,4 տոկոսից 2107 թվականին կաճի մինչեւ 25,5 տոկոս, հողմաԷներգետիկայի բաժինը՝ 3,8 տոկոսից մինչեւ 12,8 տոկոս: Ըստ որում հիդրոԷներգետիկայի բաժինն էական փոփոխություններ չի կրի: 15 տարի հետո այն կկազմի 5,5 տոկոս, 90 տարի անց՝ 9,4 տոկոս:
Ատոմային էներգետիկայի սպասվող բաժինը 2032 թվականին 5,6 տոկոս է, 2107 թվականին՝ 7,4 տոկոս: Հետազոտության համաձայն՝ 15 տարի հետո վառելիքաէներգետիկական պաշարների հիմնական աճը կապահովեն ԱՄՆ-ը (24 տոկոս), Ռուսաստանը (21 տոկոս), Չինաստանը (16 տոկոս) եւ Մերձավոր Արեւելքի երկրները (15 տոկոս):
90 տարի հետո Չինաստանը դուրս կգա առաջին տեղ (20 տոկոս), Ռուսաստանը
կպահպանի երկրորդ տեղը (16 տոկոս), ԱՄՆը կտեղափոխվի երրորդ տեղ (14 տոկոս), Մերձավոր Արեւելքի երկրները չորրորդ տեղը կբաժանեն Ասիայի երկրների հետ, բացառությամբ Չինաստանի (10-ական տոկոս), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: