ԱՄՆ-ը В-52Н երեք ռազմավարական ռմբակոծիչ է ուղարկել Եվրոպա
                                    Պենտագոնը Մեծ Բրիտանիայի Ֆերֆորդ ավիաբազա է փոխադրել В-52Н մի քանի ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք կարող են միջուկային զենք կրել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը: Ըստ որոշ տեղեկությունների, դրանք թվով երեքն են:
Այս В-52Н ռազմավարական ռմբակոծիչները, որոնք մշտապես բազավորվում են ԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգի Բարքսդեյլ ավիաբազայում, կմասնակցեն մի շարք զինավարժանքների, այդ թվում՝ Arсtic Challenge 2017-ին, Saber Strike-ին եւ BALTOPS-ին, որոնք տեղի կունենան Եվրոպայի հյուսիսում:
Մասնավորապես, պլանավորվում է, որ մի շարք զինավարժանքների շրջանակներում ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները թռիչքներ կիրականացնեն Բալթիկայում եւ Նորվեգիայի հյուսիսում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    