Բաժիններ՝

Ռուսաստանը վերացրեց Թուրքիայից մթերքի մատակարարումների մի շարք սահմանափակումներ

ՌԴ-­ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ստորագրել է որոշում Թուրքիայից մթերքի մատակարարումների մի շարք սահմանափակումների վերացման մասին: Փաստաթուղթը հունիսի 2­-ին զետեղված է ՌԴ-­ի կառավարության կայքում։

«Ստորագրված որոշմամբ ցանկից հանված են մսեղիքի սառեցված մասերը, ընտանի հավերի եւ հնդկահավերի ենթամթերքը, թարմ կամ սառեցված վարունգը եւ մանրավարունգը, թարմ խնձորը, տանձը, խաղողը, մորին եւ ելակը»,­-ասված է, մասնավորապես, փաստաթղթի պարզաբանական գրության մեջ:

Նաեւ վերացվում է այն կազմակերպությունների կողմից որոշակի աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման արգելքը, որոնք գտնվում են Թուրքիայի իրավասության ներքո կամ վերահսկվում են Թուրքիայի քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից:

Խոսքը վերաբերում է շինարարությանը, տուրիստական գործակալությունների եւ հյուրանոցների գործունեությանը, փայտամշակմանը եւ այլ բաների: Թուրքիայի ընկերություններին թույլատրվում է ծառայություններ մատուցել պետական եւ մունիցիպալ կարիքների ապահովման համար, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս