Բաժիններ՝

Ռուսաստանը որոշեց պահպանել թուրքական լոլիկի ներմուծման արգելքը

Ռուսաստանը չեղարկել է Թուրքիայից երկիր ավելի վաղ արգելված մթերքների ներկրման
սահմանափակումները, բացի լոլիկից: Որոշումը հրապարակված է Ռուսաստանի կառավարության կայքում։

«Ստորագրված որոշմամբ ցանկից հանված են մսեղիքի սառեցված մասերը, ընտանի հավերի եւ հնդկահավերի ենթամթերքը, թարմ կամ սառեցված վարունգը եւ մանրավարունգը, թարմ խնձորը, տանձը, խաղողը, մորին եւ ելակը»,­-ասված է, մասնավորապես, փաստաթղթի պարզաբանական գրության մեջ:

Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում հայտնել է, որ Թուրքիայից Ռուսաստան լոլիկի ներկրումը հնարավոր է, բայց միայն նոյեմբերից մինչեւ ապրիլն ընկած ժամանակահատվածում եւ ոչ մեծ քանակությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930