Բաժիններ՝

Գուտերիշն ակնկալում է ԱՄՆ­-ի հետագա մասնակցությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարին

ՄԱԿ-­ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հուսով է, որ ԱՄՆ-­ն, չնայած Փարիզի համաձայնագրից դուրս գալուն, կշարունակի կլիմայական փոփոխությունների կանխման աշխատանքը։

«Բոլոր երկրները պետք է լիովին հանձնառու լինեն Փարիզի համաձայնագրի կատարմանը: Համոզված եմ, որ նույնիսկ ամերիկյան հասարակությունը, նահանգները, քաղաքները կշարունակեն հավատարիմ մնալ կանաչէկոնոմիկային՝ կատարելով ամերիկյան հասարկության ստանձնած հանձնառությունները»,­-հայտարարել է ՄԱԿ­-ի գլխավոր քարտուղարը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս