Մոսուլում մնացել են «Իսլամական պետության» հազարից պակաս գրոհայիններ. Պենտագոն
Իրաքյան Մոսուլ քաղաքում «Իսլամական պետության» հազարից պակաս գրոհայիններ են մնում: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է միջազգային կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ռայան Դիլոնը:
«Մեր գնահատականներով այս պահին քաղաքում հազարից պակաս գրոհայիններ են մնում»,- ասել է Դիլոնը լրագրողներին:
Իրաքում ԻՊ խոշորագույն կենտրոնի՝ Մոսուլի ազատագրման օպերացիան շարունակվում է 2016թ.-ի հոկտեմբերից՝ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: