Բաժիններ՝

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն ստացել են աշխարհում ամենաթանկ ռազմական ավիակիրը

Նավաշինարարներն ԱՄՆ-­ի ռազմածովային ուժերին են հանձնել Gerald R. Ford ավիակիրը: Այդ մասին ասված է ամերիկյան նավատորմի հայտարարության մեջ: Նշվում է, որ նավի ընդունման փորձարկումները կայացել են մայիսի 26­-ին:

Սպասվում է, որ ավիակիրը լիամասշտաբ շահագործման պատրաստ կլինի սոսկ 2020 թվականին՝ մինչ այդ ժամանակը կատարելով մի քանի ելք դեպի ծով՝ մարտական եւ ինժեներական համակարգերի «փորձավարման» համար:

Շուրջ 13 միլիարդ դոլար արժողությամբ USS Gerald R. Ford ավիակիրը համարվում է ամենաթանկ ռազմանավն աշխարհում: Ըստ որում նոր ավիակրի անձնակազմն ավելի փոքրաթիվ կլինի, քան Nimitz դասի նավերում (մոտավորապես 4539 մարդ 5,2 հազար­ 5 հազարի դիմաց): Դրա օդանավարաններում կարող են տեղավորվել ավելի քան 75 թռչող ապարատներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս