
Թրամփն ԱՄՆ դեսպանությունը կպահպանի Թել-Ավիվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը թողնել Թել-Ավիվում, չնայած նրան, որ ավելի վաղ նա ցանկություն էր հայտնել առաքելությանը տեղափոխել Երուսաղեմ: Այդ մասին հաղորդում է Սպիտակ տունը:
Նման որոշումը Թրամփը կընդունի, որպեսզի չխանգարի Պաղեստինի ու Իսրայելի միջև խաղաղ գործընթացին:
«Նախագահ Թրամփը որոշում է կայացրել, որպեսզի առավելագույն հնարավորություններ ստեղծի Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունների անցկացման համար՝ իրականացնելով Ամերիկայի ազգային անվտանգության շահերի պաշտպանման իր պարտավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ամերիկյան Կոնգրեսը դեռևս 1995 թվականից Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը Երսուսաղեմ տեղափոխելու որոշում է ընդունել, սակայն այդ քաղաքի վիճահարույց կարգավիճակ պատճառով ԱՄՆ նախագահները յուրաքանչյուր վեց ամիսը մեկ ստորագրում են այդ փաստաթուղթը հետաձգելու մասին որոշում: