Բաժիններ՝

ԱՄՆ-­ն և Չինաստանը կարող են առաջարկել ՄԱԿ-­ի ԱԽ-­ին ընդլայնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ-­ն և Չինաստանը կարող են առաջարկել ՄԱԿ-­ի անվտանգության խորհրդին պատժամիջոցներ կիրառել ԿԺԴՀ ավելի շատ քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ՝ բալիստիկ հրթիռների շարունակվող փորձարկումների հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին «Ռեյթերին» հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից:

Դիվանագետների խոսքերով՝ ՄԱԿ­-ի ԱԽ­-ն կարող է պատժամիջոցների ընդլայնված ցանկի վերաբերյալ հռչակագրի քվեարկությունն անցկացնել արդեն ուրբաթ օրը: Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ­-ն հինգ շաբաթ Չինաստանի հետ բանակցություններ է վարել հնարավոր պատժամիջոցների շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս