Բաժիններ՝

Իսրայելը հիասթափված է ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելը հետաձգելու մասին Թրամփի որոշումից

Իսրայելը հիասթափված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայելում ԱՄՆ դեսպանության տեղափոխումը հետաձգելու մասին որոշումից, սակայն հույս ունի, որ նա դա կանի ապագայում: Այդ մասին տեղեկացրել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը:

Հակասելով իր նախընտրական խոստումներին՝ Թրամը հրամանագիր է ստորագել, որը հետաձգում է դեսպանության տեղափոխությունը նվազագույնը վեց ամսով:

«Չնայած Իսրայելը հիասթափված է, որ դեսպանությունն այս անգամ չի տեղափոխվի, մենք գնահատում ենք նախագահ Թրամփի կողմից բարեկամության վստահությունը և նրա՝ դեսպանությունն ապագայում տեղափոխելու պարտավորությունը»,­- ասված է հաղորդագրության մեջ:

Ամերիկյան Կոնգրեսը դեռևս 1995 թվականից Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը Երսուսաղեմ տեղափոխելու որոշում է ընդունել, սակայն այդ քաղաքի վիճահարույց կարգավիճակի պատճառով ԱՄՆ նախագահները յուրաքանչյուր վեց ամիսը մեկ ստորագրում են այդ փաստաթուղթը հետաձգելու մասին որոշում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս