Petya շորթիչ-վիրուսը, որը տարածվում է WannaCry վնասաբեր ծածկագրողի նմանությամբ եւ արդեն ձեռնարկությունների, նավահանգստային օպերատորների եւ կառավարական կառույցների համակարգիչներ է ախտահարել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, հասել է Ասիա, ինչի մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Հունիսի 27-ին ձեռնարկված ընդգրկուն հաքերական գրոհի ընթացքում օգտագործվել են ենթադրաբար ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) օժանդակությամբ մշակված եւ WikiLeaks կազմակերպության կողմից գաղտնազերծված ծրագրային միջոցները, ինչի մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
Մեծ Բրիտանիան պատրաստ է դիմելու օդից, գետնից եւ ծովից հրթիռային հարված հասցնելուն՝ ի պատասխան հնարավոր կիբեռգրոհի: Հունիսի 27-ին այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը՝ Լոնդոնի Միջազգային հրաբերությունների թագավորական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ։
Առնվազն 34 մարդ է տուժել, երբ հունիսի 27-ին Հառլեմում մետրոյի «125-րդ փողոց» կայարանում երկու վագոններ դուրս են ընկել ռելսերից:
Միացյալ Նահանգներն ակնկալումէ, որ արաբական երկրները կաշարունակեն բանակցությունները Կատարի հետ՝ կարգավորելու դիվանագիտական հակամարտությունը:
Ուղղաթիռով գրոհել են Վենեսուելայի Գերագույն դատարանի շենքի վրա: Հունիսի 27-ին այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը և G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգի հարցերը, որը հուլիսի 7-8-ը տեղի է ունենալու Համբուրգում:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու ամենամյա եկամուտները 2018 – 2019 ֆինանսական տարում (սկսվում է ապրիլին) կհասնեն ռեկորդային մակարդակի՝ 82,2 միլիոն ֆունտ ստեռլինգի (շուրջ 105 միլիոն դոլար):
Եվրահանձնաժողովը (ԵՀ) որոշել է ամերիկյան Google կորպորացիային տուգանել ռեկորդային 2,4 մլրդ եվրոյով Եվրամիության հակամենաշնորհային օրենքները խախտելու համար:
«Այսօր ես լսեցի, որ նախագահ Օբաման տեղյակ է եղել ռուսական միջամտության մասին ընտրություններից ամիսներ առաջ, սակայն, ոչինչ չի արել այդ կապակցությամբ», – նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները հետեւեցին ամերիկյան Washington Post թերթի հետաքննությանը, որը պարզել է՝ դեռեւս 2016 թվականի ամռանը Կենտրոնական հետախուզական վարչությունը հույժ գաղտնի զեկույցում տեղեկացրել էր նախագահ Բարաք Օբամային ռուսական միջամտության մասին:
Թուրքիան թուրքսիրիական սահմանին պատ կառուցելուց հետո որոշել է նմանատիպ պատ կառուցել նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանին:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ հետաքրքրվում է Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխված՝ մարդու իրավունքների պաշտպան, լրագրող Աֆղան Մուխտարլըի գործով:
Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է Մարսելում Հայաստանի հյուպատոսությունում:
Թուրքական Շըրնաքի նահանգում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախման հետևանով կրկին թուրք զինվորներ են սպանվել:
Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ի քաղաքականության հավանության վարկանիշն աշխարհում զգալիորեն նվազել է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշանակվել Պետական դումայում և Դաշնային խորհրդում Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ նախագահի ներկայացուցիչ: Այս փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության համացանցային պորտալում:
ԱՄՆ-ը թույլ չի տա Սիրիայում իրեն ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ:
Բեռլինն ու Թեհրանը ընդգծել են ուղղակի բանակչությունների անհրաժեշտությունը Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար:
Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս-Պետեր Դոսկոցիլը հայտարարել է, որ Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան ուժեղացնում են իրենց ազդեցությունը բալկանյան երկրներում, իսկ տարածաշրջանում «դանդաղ իսլամացում» է ընթանում։
Ալբանիայի վարչապետ եւ կառավարող Սոցիալիստական կուսակցության (ՍԿ) ղեկավար Էդի Ռաման հունիսի 27-ին իր հաղթանակն է հռչակել խորհրդարանական ընտրություններում եւ կողմնակիցներին հորդորել է այն տոնել Տիրանայի կենտրոնում։
Raytheon ընկերությունը հաջողությամբ է կատարել մարտական լազերի փորձարկումները, որը տեղակայված է AH-64 Apache ուղղաթիռի վրա:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն սկսել է իր զինյալներին «դրախտի անձնագրեր» տալ:
Հարավային Կալիֆորնիայում ավելի քան երկու ամիս ընտանիքի անդամները, կամավորականներն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները փորձում են պատասխանել մեկ հարցի՝ որտեղ է 5-ամյա Արամազդը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները Ստրասբուրգում ընթացող ամառային նստաշրջանում բանաձեւ են ընդունել նրա անդամների պատասխանատվության սկզբունքի վերաբերյալ:
ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի (Մասաչուսեթսի նահանգ) Լոգանի միջազգային օդանավակայանում ուղեւորներից մեկն ուղեբեռ է հանձնել շուրջ 9 կիլոգրամ քաշով կենդանի օմար:
Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնումը հայրենիք «այսօր հնարավոր չէ»:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանականների հաշվետու լինելու խնդրի վերաբերյալ զեկույցի հեղինակ Լիլիան Մորի Պասկիեն հանդես է եկել Վեհաժողովի ղեկավարների պաշտոնազրկման ընթացակարգ սահմանելու օգտին եւ բացատրել է՝ ինչ պատճառով է պատրաստվել իր փաստաթուղթը։
ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսն անսպասելիորեն չեղյալ է հայտարարել իր ուղեւորությունը Բեռլին:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հուլիսի 3-ից 6-ը պաշտոնական այցեր կկատարի Ռուսաստան եւ Գերմանիա:
«Ուկրաինսկայա պրավդա» թերթը հայտնել է, որ Կիեւում ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով զոհվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության հատուկ նշանակության ուժերի ղեկավար Մաքսիմ Շապովալը: