Մեծ Բրիտանայի Ուեսթ Միդլենդսի կոմսության Վուլվերհեմփթոն քաղաքի բնակչուհին, որը Euromillions վիճակախաղով մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ է շահել, որոշել է գանձապահ մնալ սուպերմարկետում:
«Մենք չենք հայտարարել այն մասին, որ դուրս ենք գալիս ԵՏՄ-ից, սկանդալ չենք սարքում ԵՏՄ-ի ներսում, ինչպես դա անում է Բելառուսը, չնայած՝ գուցե հարկավոր էր, որովհետև այդ սկանդալների հիման վրա նույն Բելառուսն իր համար դիվիդենտներն է հավաքում»։
Աշխարհի մեծահարուստ հայուհու՝ ամերիկյան Ani&Alex ոսկերչական բրենդի հիմնադիր Կարոլին Ռաֆայելյանի ստեղծած ապարանջանի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է սոցիալական ծանր պայմաններում ապրող հայ ընտանիքներին: Այդ մասին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։ Ապարանջանը կոչվում է #KeepThePromise։
Ճապոնիայի Նագոյա նավահանգստում հայտնաբերել են հրակարմիր մրջյուններ, որոնց թույնը կարող է հանգեցնել մահացու վախճանի, հունիսի 30-ին այդ մասին հայտնել է NHK հեռուստաընկերությունը։
«Բազմաթիվ արտադրություններ ծնվեցին որպես iPhone-ի հետեւանք, քանի որ այն մեզ թույլ տվեց մուտք գործել ամենուր», – նշում է CNET հանդեսի գլխավոր խմբագիր Լինդսի Թուրենթինը:
Գերմանիայի խորհրդարանը հավանություն է տվել միասեռ ամուսնությունների օրինագծին:
Սերբիայի նախարարների նոր կաբինետը կշարունակի նախորդի քաղաքականությունը և չի պաշտպանի Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է Համբուրգում կայանալիք «մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխարհի պետություններին կոչ է արել միանալ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներին:
Սինգապուրի իշխանությունները դադարեցրել են թույլատրագրեր տալ ռեստորաններին, սրճարաններին եւ հասարակական սննդի մյուս վայրերին՝ ծխելու համար տեղերի սարքավորման նպատակով:
«Մեր ՊՆ-ն վերջերս հաղորդագրություն տարածեց՝ մեր զինվորներին սպանեցին, մենք էլ սպանեցինք նրանց զինվորներին։ Քանի անգամ ենք խոսել, որ չպետք է հայ զինվորի սպանության պատասխանը լինի ադրբեջանցի զինվորի սպանությունը»,- նկատեց բանախոսը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության սենատորներին հորդորել է չեղյալ հայտարարել նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք ընդունված Obamacare առողջապահության բարեփոխումն այն բանից հետո, երբ հանրապետականների նոր օրինագիծն անհրաժեշտ քանակությամբ ձայներ չի ստացել Սենատում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների պատասխան միջոցները երկարացրել էմինչեւ 2018 թվականի դեկտեմբեր:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տյուրբյոռն Յագլանդի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է 2017 թվականի համար Եվրախորհրդի բյուջե անդամավճարի մուծումը կասեցնելու Ռուսաստանի որոշման մասին:
Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագ) հունիսի 29-ին Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականության վերաբերյալ բանաձև է ընդունել:
Ուկրաինայի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտի դեմ արշավն սկսել է Ռուսաստանի հետ իր տարաձայնությունների պատճառով:
Կատարի մայրաքաղաք Դոհայի բնակիչները բոյկոտում են Սաուդյան Արաբիայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից ներմուծված մթերքները՝ նախապատվությունը տալով իրանական եւ թուրքական արտադրանքին:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ավարտից հետո ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնվել կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը:
«Այդ համաձայնագիրը ստորագրվելու է Բրյուսելում՝ նոյեմբերին: Մենք որևէ դաշնակցային պարտականություններ չենք անտեսում այլ ձևաչափերում, բայց մենք չենք հակադրել մեր եվրոպական համագործակցության վեկտորը մեր ռազմավարական հարաբերություններին Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ-ի հետ»:
ԵԽԽՎ-ում իտալացի պատվիրակներից մեկը ցանկացել է ստեղծել թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաների համատեղ խումբ, սակայն ԵԽԽՎ բյուրոն 11 դեմ, 4 կողմ ձայներով որոշում է կայացրել հետաձգել այդ գործընթացը:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման ձեւաչափն առայժմ որոշված չէ, նախապատրաստումն իրականացվում է դիվանագիտական կապուղիներով:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն այցով Վրաստան կժամանի հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 2-ն ընկած ժամանակաշրջանում:
«Դուք կարծում եք՝ օդի՞ց է եղել, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ընդունված որոշումները լրիվ համահունչ էին նրան, ինչ ՀՀ նախագահն էր ասում այդ հանդիպումներից առաջ: Մենք ասում էինք, որ հրադադարի եռակողմ համաձայնագրերը, որոնք կնքվել էին անժամկետ՝ Ադրբեջանի, ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև, պետք է անխտիր իրականացվեն»:
Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջեւ կայանալիք հանդիպումը պետք է պարզություն մտցնի երկու երկրների փոխգործակցության հարցում:
«Բոլոր բանակցային աշխատանքային փաստաթղթերում, որոնք ի պահ են դրված ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակում Վիեննայում, ես ամբողջ պատասխանատվությամբ եմ դա ասում, մի օր դրանք կհրապարակվեն, եռանախագահների առաջարկները և այն, ինչ որ բանակցվել է, բոլորի մեջ ասված է, որ ԼՂՀ ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակման բանակցություններին` Հայաստանի, Ադրբեջանի հետ և եռանախագահների միջնորդությամբ»:
Տոկիոյում հունիսի 30-ին անփութության գործով դատական ունկնդրումներ են սկսվել «Ֆուկուսիմա-1»-ի գործարկու-ընկերության՝ Tokyo Electric Power-ի (TEPCO) նախկին ղեկավարի նկատմամբ:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը մտադիր չեն Կատարի հետ հարաբերություններում ստեղծված ճգնաժամը կարգավորել բանակցությունների ճանապարհով: Այս կարծիքը հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանին Վաշինգտոն այցի ընթացքում իրեն ուղեկցող լրագրողների հետ զրուցելիս:
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով Փարիզում փորձել է ավտոմեքենայով վրաերթի ենթարկել մզկիթի դիմաց հավաքված անձանց:
ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը Տայվանին, ինչպես նաեւ պատժամիջոցների սահմանումը Չինաստանի ընկերությունների դեմ բացասաբար կազդեն ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխադարձ վստահության վրա:
Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատն սկսել է կոռուպցիայի մեղադրանքների քննարկման ընթացակարգը, որոնք առաջադրվել են երկրի նախագահ Միշել Տեմերին: