Սի Ցզինպինը պաշտոնական այցեր կկատարի Ռուսաստան և Գերմանիա
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հուլիսի 3-ից 6-ը պաշտոնական այցեր կկատարի Ռուսաստան եւ Գերմանիա: Ինչպես հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, ՌԴ այցը կսկսվի հուլիսի 3-ին։
«Ռուսաստան այցի ընթացքում ՉԺՀ-ի նախագահը հանդիպում կունենա եւ բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-ասել է Լու Կանը: «Ղեկավարները կարծիքներ կփոխանակեն, թե ինչպես խորացնել համապարփակ ռազմավարական գործընկերության եւ համագործակցության հարաբերությունները, ինչպես նաեւ ամրապնդել քաղաքական վստահությունը երկրների միջեւ: Նրանք նաեւ կարծարծեն երկկողմ եւ միջազգային օրակարգի այն հրատապ հարցերը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,-հավելել է դիվանագետը:
«ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը նաեւ կմասնակցի G20-ի՝ հուլիսի 7-8-ը Համբուրգում կայանալիք գագաթնաժողովին»,-նշել է նա: «Այս այցերի ծրագրի եւ օրակարգի վերաբերյալ մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ»,-ամփոփել է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:ա