Բաժիններ՝

Թրամփը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքի իրադրությունը և G20-ի գագաթնաժողովը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը և G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգի հարցերը, որը հուլիսի 7-8-ը տեղի է ունենալու Համբուրգում: Այդ մասին հունիսի 27-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ ամփոփելով երկու երկրների ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցի արդյունքները:

«Նախագահ Թրամփը գնահատել է այն, որ նախագահ Մակրոնը քաղաքական նոր կուսակցության ղեկավարն է, որը մեծամասնություն ստացավ Ֆրանսիայի Ազգային ժողովում, ինչպես նաև նրան հաջողություններ է մաղթել օրենսդրական օրակարգի ձեւավորման գործում»,- ասված է տարածված հայտարարության մեջ:

«Ղեկավարները նաև քննարկեցին Մերձավոր Արևելքի ներկայիս իրադրությունը և G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգը»,- նշել է մամուլի ծառայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս