Բաժիններ՝

Տուժածների մեծ մասը թունավորվել է ծխից. Նյու Յորքի մետրոյում երկու վագոններ դուրս են ընկել ռելսերից

Առնվազն 34 մարդ է տուժել, երբ հունիսի 27-ին Հառլեմում մետրոյի «125-րդ փողոց» կայարանում երկու վագոններ դուրս են ընկել ռելսերից: Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը: Ավելի վաղ Նյու Յորքի հրշեջ ծառայությունը հայտնել էր երեք տուժածների մասին։

Ինչպես նշել է ABC-ն, տուժածների մեծ մասը թունավորվել է ծխից, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մարդիկ տարահանվել են ռելսերից դուրս եկած գնացքից, ինչպես նաեւ թունելում գտնվող մյուս երեք գնացքներից:

«Որքան այժմ է հայտնի, պատճառը ո՛չ սարքավորանքի խափանումն է, ո՛չ էլ ուղիների անսարքությունները,- Նյու Յորքի տրանսպորտային վարչության պետ Ջո Լոտայի խոսքից մեջբերում է անում Associated Press (AP) գործակալությունը:- Միջադեպի պատճառները հետաքննվում են»:

Նա ճշտել է, որ թունելում եւ «125-րդ փողոց» կայարանում ծուխը ուղիներում կուտակված աղբի բռնկման հետեւանքն է, որը վառվել է շարժակազմի արտակարգ արգելակման ժամանակ առաջացած կայծերից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս