Բաժիններ՝

Ամերիկյան ուղղաթիռը լազերի միջոցով անօդաչու է խոցել

Raytheon ընկերությունը հաջողությամբ է կատարել մարտական լազերի փորձարկումները, որը տեղակայված է AH-64 Apache ուղղաթիռի վրա: Նոր զենքով հանդերձված ուղղաթիռը կարողացել է անշարժ անօդաչուին խփել 1,4 կիլոմետր հեռավորությունից, ինչի մասին հաղորդվում է ընկերության կայքում։

Փորձարկումները կատարվել են հեռանկարային լազերային համակարգերի մշակման ծրագրի շրջանակներում:

Նյու Մեքսիկոյի նահանգի White Sands զինափորձարանում տեղի ունեցած փորձարկումներին մասնակցել են ինչպես Raytheon-ի անձնակազմը, այնպես էլ ԱՄՆ-ի բանակի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի հատուկ գործողությունների հրամանատարության «Ապաչ» ուղղաթիռի ծրագրի կառավարման մասնագետները:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դա եղել է ուղղաթիռից մարտական լազերի հաջող կիրառման առաջին դեպքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս